f

Անկախ

Պարո՛ն Արայիկ, քյանդրբազությամբ կամ մանր յալանչիություններով չես կարող հանրության ուշադրությունը շեղել


ԿԳՄՍ նախարարության ներկայացրած առարկայական չափորոշիչների մեջ տեղ գտած անչափելի դավադրությունների, նրանցում թուրքական հետքի վերաբերյալ մեր վերջին բացահայտումներից փրփրած Արայիկ Հարությունյանը «ջախջախիչ» պատասխանով է հանդես եկել։

Պետական շահը «հասկացող» Արայիկ Հարությունյանը խփում է ուղիղ պետության հիմքերին. նա հիշատակում է խորհրդային պարտադրանքով Ջոն Կիրակոսյանի կողմից ստեղծված կեղծ նամակը (Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլք բազմիցս հայտարարել են, որ գոյություն չունի նման փաստաթուղթ), ըստ որի՝ Արամ Մանուկյանը և այլք նամակ են գրել Էնվեր Փաշային՝ Անդրանիկին «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով։

Պետության հետ անհամատեղելի և իր գործունեությամբ ազգային անվտագության համար վտանգ ներկայացող Արայիկ Հարությունյանին իմաստ ունի՞ բացատրելը, որ ինքը, «հարվածելով» Արամ Մանուկյանին, Դաշնակցության հետ մեկտեղ «հարվածում է» նաև պետությանը, այն է՝ ինքն իրեն…

Մյուս կողմից՝ Անդրանիկին պաշտպանում է մի «նախարար», ում պարտադրած չափորոշիչներում հայոց պատմության մեջ առաջին անգամ դուրս է շպրտված Անդրանիկի կյանքի հերոսական էջը՝ կամավորական առաջին գնդի գործողություններն ընդդեմ Թուրքիայի…

Ավելին, հեռացված է ոչ միայն Անդրանիկը՝ որպես «Թուրքիայի հանդեպ թշնամական կերպար», ում մարտահրավեր է նետել Արայիկ Հարությունյանն իր նոր չափորոշիչներով…

Եվ վերջապես՝ պարո՛ն Արայիկ, քյանդրբազությամբ կամ մանր յալանչիություններով չես կարող հանրության ուշադրությունը շեղել. վերջապես պարզաբանելու՞ ես, թե ինչու է Թուրքիայում թրծված, այդ երկրից խոշոր գումարներ ստացած, թուրքական դրամաշնորհներով ու չափորոշիչներով առաջնորդվող, թուրք հեղինակների հետ Հայաստանի պատմության դասագրքերի հանդեպ հետախուզական խոշոր աշխատանք կատարած և թուրքերի հետ Հայաստանի դպրոցական դասագրքերի համար նոր չափորոշիչներ և ձեռնարկներ մշակած ու հրատարակած մեկը դարձել քո չափորոշիչների թիմի ղեկավար, բացատրելու՞ ես, թե «Հայաստանի պատմության դասագրքերում թշնամու կերպարին մարտահրավեր նետած», այն է՝ բարի թուրքի կերպար քանդակող մեկն ինչպես է քո չափորոշիչների կնքահայր նշանակվել, Արայի՛կ, քեզ եմ դիմում, բացատրելու՞ ես, պարզաբանելու՞ ես, թե՞ շարունակելու ես քեզ արայիկհարությունյանավարի պահելով՝ շեղել մարդկանց ուշադրությունը։

Արայիկ, գոնե հասկանու՞մ ես, որ, եթե ողջ գիտական հանրույթը դեմ է մի բանի, կարելի էր եզի կաշին հանել երեսից և մի հոդաբաշխ միտք գրել, կարելի էր, չէ՞, ոչ թե հերթական անգամ լակոտանալ, այլ նախարարին վայել գոնե մի նախադասություն, մի արձագանք գրել։ Հասկանու՞մ ես, որ օղակը սեղմվում է կոկորդիդ, գիտակցու՞մ ես, որ նախարարի աթոռին նստելու ամեն մի օրը կենսագրությանդ մի խայտառակ էջ է թողնելու քեզ համար…

Հ.Գ. Արայիկ Հարությունյանի գրառումն իրականում շրջադարձային էր, որով մի հույժ կարևոր պարզաբանում ստացանք.

ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է այդ հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը, այն է՝ Հայաստանի հանրակրթական չափորոշիչներում (առնվազն հայագիտական առարկաների մասով) Թուրքիայի կողմից ներդրված հայեցակարգի կիրառմանը։

Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի, տեքստ

Վահե Սարգսյան ՖԲ Գրառում դասագիրք Արայիկ Հարությունյան Թուրքիա Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Էս պատերազմը 3 կողմերի համար ընդունելի է՞, որ միշտ ասում էիր, գոռում էիր, որ առաջին ղեկավարն ես, ով ասում ա, որ Արցախի հարցը պետք է ընդունելի լինի համ մեզ, համ Արցախի համ բառանների համար
Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները ետ են շպրտվել, թողնելով ավելի քան 50-100 դի
Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ
Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում Save Համօգտագործել
Եվ այս ամենը մենք հանդուրժո՞ւմ ենք..
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը
Կյանքից  հեռացել է դերասան Շոն Քոններին
Խեղճ Ղարաբաղ․․․Գեներալի ողբը.Հրապարակ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 18140  դեպք է հայտնաբերվել
Թուրքիայում  երկրաշարժի  հետևանքով զոհերի  թիվը 35-ի  է հասել
Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:
Շվեդիայի հայերը խոշոր ավտոերթ են անցկացրել Ստոկհոլմի հյուսիսի եւ հարավի միջեւ ընկած միակ մայրուղում
 Մակրոնը հայտարարել  է, որ հասկանում է մահմեդականների  զգացմունքները
6947 զինծառայող, 239 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 656 զրահատեխնիկա և 6 ՏՈՍ. հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները 18:21 • 31.10.20
Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը ՛՛Արիության համար՛՛մեդալի է ներկայացվել թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար:
Շուշիի ու Զանգելանի տակ ենք կռում մեր դիվանագիտական ապագա հաջողությունները
Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ Զ. Մնացականյան
Հերթական 8 ծանուցումները 168.am-ին. թույլ իրավակիրառ պետություն ունենալու ճանապարհին
Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ
...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․
Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից
Հաջիեւին դեռ որակական եւ քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան
53 տարեկան հասակում COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը
ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Ավելին
Ավելին