f

Անկախ

Փաշինյանը ծրագրային բանավեճի եւ քաղաքական երկխոսության փոխարեն ընտրեց ԱԱԾ-ն. «Իմ Ձայնը» նախագիծ


Դժվար է հասկանալ Փաշինյանի հոգեբանությունը․ այս երկու տարում անվերջ հարուցվող եւ փլուզվող քրեական գործերը, ոչ մի հեռանկար չունեցող դատավարությունները պետք է, որ  նրան հուշած լինեին, որ դա սխալ ճանապարհ է, թե երկրի համար, թե անձամբ՝ իր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իմ Ձայնը» նախագիծը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վարչապետ Փաշինյանը ծրագրային բանավեճի եւ քաղաքական երկխոսության փոխարեն ընտրեց ԱԱԾ-ն։

Նրա պատկերացումները իրավունքի, օրենքի, բազմակարծության մասին սահանափակվում են միայն անցանկալի անձանց դեմ քրեական գործեր հարուցելով։ Մեթոդը որքան հին է, այնքան եղկելի։

Ակնհայտ է, որ նա է Վանեցյանի դեմ քրեական գործեր հարուցելու հրահանգներ տալիս, իսկ ուժայիններում նոր պաշտոններ նշանակելիս դա լինում է  նախապայման։

Դժվար է հասկանալ Փաշինյանի հոգեբանությունը․ այս երկու տարում անվերջ հարուցվող եւ փլուզվող քրեական գործերը, ոչ մի հեռանկար չունեցող դատավարությունները պետք է, որ  նրան հուշած լինեին, որ դա սխալ ճանապարհ է, թե երկրի համար, թե անձամբ՝ իր։

Չի կարելի բոլոր ընդդիմախոսների դեմ քրեական գործեր հարուցել՝ դա շատ արագ բերելու է իշխանության սուր մաշվածության եւ հաջորդ քայլում՝ Փաշինյանի հանդեպ սուր բազմակողմանի չարության։

Ակնհայտ է, որ եթե Ա. Վանեցյանի դեմ լինեին լուրջ իրավական հիմքեր, ապա նա վաղուց արդեն կալանքի տալ կլիներ։ Իհարկե, կարելի է նրան կալանավորել առանց հիմքի, բայց դա էլ կբերի հակառակ արդյունքի. Բավական զուսպ եւ հավասարակշիռ քաղաքական գործիչ Ա. Վանեցյանից կարճ ժամանակում կստացվի բարձր վարկանիշով ռադիկալ տրամադրված ընդդիմադիր գործիչ Վանեցյան։ Թե ինչ  կշահի դրանից Փաշինյանը՝ երեւի միայն իրեն է հասկանալի։ Իր իշխանությունը հաստատ չի շահի։

Ամենացավալին այն է, որ համապետական որեւէ ցնցում, որեւէ ֆորսմաժոր, պատերազմի վտանգ, սոցիալական լարվածություն եւ այլն, գրեթե ազդեցություն չեն թողնում վարչապետի վրա։ Նա չի անում հետեւություններ ոչ երկրի մասշտաբով, ոչ իր իշխանության, ոչ իր անձի։ Առավելագույնը մի քանի լայվ չի անում ու հետո անսպասելի որեւէ մեկի վրա քրեական գործ հարուցելու  ցուցում տալիս։

Օրեր առաջ մենք հրապարակել էինք, ամպագորգոռ քրեական գործերի մի մեծ ցանկ, որը Փաշինյան անձամբ էր անոնսավորում եւ չգիտես ինչու ամենայն մանրամասնությամբ տեղյակ էր։ Բայց այդ գործերը կարճ ժամանակում մոռացության են մատնվում՝ չունենալով երեւէ իրավական հեռանկար։ Բայց նստվածքը մնում է, որպես պետական պրոբլեմ եւ դառը հիշողությունը մնում է որպես անձնական պրոբլեմ արդեն Փաշինյանի համար։

Չի կարելի նման հեշտությամբ  փորձել խաղալ մարդկանց ճակատագրերի եւ արժանապատվության հետ, թունավորել մարդկանց կյանքը։ Դրանք կուտակվում են։

Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա այստեղ իշխանությունը հայտնվել է փակուղում՝ հանգիստ թողնել նրան՝ նշանակում է վարկանիշի եւ հեղինակության նկատելի աստիճանական աճ, կալանավորել նրան՝ նշանակում է  վարկանիշի եւ հեղինակության կտրուկ աճ։ Մի դեպքում կարելի է  ունենալ ադեկվատ ընդդիմախոս, որի հետ կարելի է հարցեր քննարկել, մյուս դեպքում՝ կունենան սուր անձնական կոնֆլիկտ եւ այրված կամուրջներ։

Ինչևէ։ Մենք շարունակելու ենք այս եւ մյուս քրեական գործերի մոնիտորինգը՝ ընթացիկ եւ ապագա գնահատականների համար»։

Իմ Ձայնը Նիկոլ Փաշինյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին