f

Անկախ

5 տարին քիչ չէ հաջողության հասնելու համար, եթե ունես անկոտրում կամք և նվիրված թիմ. հայկական Twinz բրենդի հաջողության գաղտնիքը


2014-ին նկարիչ Բաբկեն Խաչատրյանը եղբոր հետ հիմնել է փայտե ակնոցների մոդելավորմամբ  և ձեռագործ արտադրությամբ զբաղվող Twinz բրենդը: Գաղափարը նոր չէ, բայց եղբայրների ստեղծածը տարբերվում է մյուսներից. այս ակնոցները բացարձակապես ձեռագործ են ու բնական փայտից:

Ակնոցների որակի յուրահատկությունն այն է, որ շրջանակները իտալական բարձրորակ փայտի 8 շերտից են, որոնք մշակվում են հատուկ արևապաշտպան և ջրակայուն նյութերով: Բացի այդ, կարբոնային շերտերը ակնոցին հաղորդում են էլաստիկություն ու ամրություն: Տղաները  համագործակցում են Carl Zeiss Vision ընկերության հետ և Twinz ակնոցները պատրաստում գերմանական ոսպնյակներով, որոնք ունեն 3 պաշտպանիչ շերտեր՝ խազերի և արևի ճառագայթների դեմ, ինչպես նաև հակաբրիկային: Նման տեխնոլոգիայով պատրաստված ակնոցները երկարակյաց են, դիմացկուն արևի ուղիղ ճառագայթների, խոնավության, ջրի հանդեպ: 

Ծառատեսակները, որոնցից ստանում են  հումքի փայտը, բազմազան են, տարբեր գույների ու երանգների՝ սկսած աֆրիկյան էբոնիից, էվկալիպտից մինչև կոտտո տեսակի փայտեր, որոնք աճում են աշխարհի տարբեր ծայրերում՝ Հնդկաստանում, Աֆրիկայում, Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում, Եվրոպական երկրներում և այլուր:

Պատրաստումն իրականացվում է 60-ից ավելի արտադրական գործընթացների միջոցով։ Մեկ ակնոցը պատրաստվում է մոտ 15 օրում:

Խաչատրյան եղբայրները մշտապես նոր մոդելներ են պատրաստում՝ փայտով, մետաղով, ամբողջությամբ  ջինսից: Տուփերը նույնպես  իրենք են պատրաստում:

Բոլոր մոդելների վրա կա «Պատրաստված է Հայաստանում» գրությունը: Չնայած կարճ ժամանակահատվածին` եղբայրների ստեղծած ակնոցներն արդեն ճանաչում ունեն՝ համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին, ու նրանք պատվերներ են ստանում ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաև արտերկրից:

Ի սկզբանե չունենալով ֆինանսական մեծ ռեսուրսներ, Twinz թիմը մարդկային ռեսուրսներով է կարողացել հասնել նրան, ինչ այսօր ունի և ստեղծել գաղափար, որակ, դիզայն, որը յուրահատուկ է և եզակի: Եղբայրները համոզված ենոր բիզնես սկսելու համար ոչ թե ֆինասական ռեսուրս ունենալն է առաջնային, այլ՝ մարդկային, որին կարելի է անվերապահորեն վստահել:

Եղբայրները ծնվել ու մեծացել են Գյումրիում, ավարտել են Գեղարվեստի ակադեմիան: Լինելով նկարիչդիզայներ` Բաբկենն արդեն 10 տարի աշխատում է Երևանում: Հենց մայրաքաղաքում էլ նա կազմակերպում է դիզայնի ու մարքեթինգի գործընթացը, իսկ արտադրական պրոցեսն իրականացվում է Գյումրու  Ռուսթավելի փողոցում վարձակալած փոքրիկ արհեստանոցում:

Տղաներն ունեն մի հետաքրքիր ոսկե կանոն՝ ամեն վաճառված ակնոցի փոխարեն տնկում են  մեկ  ծառ՝ Էկոհավասարակշռությունը պահպանելու համար:

Twinz բրենդը նախորդ տարի Armenia Tree Project-ի հետ կազմակերպել էր էկո-ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվում էին ակնոցների նոր  հավաքածունիսկ ցուցահանդեսի ավարտից  հետո  100-ից ավել տարբեր տեսակի ծառեր   տնկվեցին Երևանում  և Գյումրիում:

Այս միջոցառմամբ Twinz- ը զարկ տվեց իր նոր գաղափարին՝ մեկական ծառ յուրաքանչյուր վաճառված ակնոցի դիմաց:

«Անկախ»-ը  զրուցել է  Twinz Eyewear  բրենդի  հիմնադիրներ Բաբկեն  և  Դավիթ Խաչատրյանների  հետ:

-Գիտեմ, որ մինչ  օրս  շվեյցարական  բրենդում  զբաղվում  եք  ժամացույցների  դիզայնով: Ինչպե՞ս  առաջացավ   փայտե  ակնոցներ  ստեղծելու  և  դրանք  առանձին  բրենդով ներակայացնելու  միտքը։

-Ինձ  համար կարևորագույն փորձ էր շվեյցարական բրենդի հետ համագործակցելը և այնպիսի ժամացույցներ նախագծելը, որոնք համապատասխանում էին միջազգային բարձր չափանիշներին և գնահատվում համաշխարհային շուկայում։ 

Այս տարի ողջ ժամանակս տրամադրել եմ իմ սեփական բիզնեսը զարգացնելուն և  անկախ ստեղծագործելուն։ 

Փայտե ակնոցներ արտադրելու միտքը առաջացավ 2014 թվականին, երբ ընկերս՝ Գրիգորի Աղաջանյանը, համացանցում ցույց տվեց փայտե ակնոց, իսկ եղբայրս՝ Դավիթը, պատրաստեց առաջին օրինակը։ Դրանից հետո տարիների փորձը և բոլոր ռեսուրսների կենտրոնացումը մի գաղափարի շուրջ  թույլ տվեցին ստեղծել մեր  բրենդը։

-Ձեր   ստեղծած  ակնոցները  տարբերվում  են   մյուսներից. Twinz-ի  ակնոցները բացարձակապես  ձեռագործ  են  ու  բնական  փայտից: Կներկայացնեք,  որո՞նք  են  փայտե ակնոցների   առավելությունները:

-Փայտե ակնոցները օրգանիկ են, էկոլոգիապես մաքուր, ձեռագործ, թեթև, որակյալ, հիմնականում չկրկնվող դիզայնով։ Մենք անընդհատ աշխատում ենք նոր ֆորմաների, գույների, յուրահատուկ դետալների վրա։ Այլ փայտե ակնոցներից «Թվինզ» ակնոցները տարբերվում են յուրահատուկ բարդ կոնցեպտով։ Իտալիայից պատվիրվում են դիզայներական փայտե շերտեր, որոնք ունեն նաև կարբոնային շերտ, ինչն ակնոցներին լրացուցիչ ամրություն և ճկունություն է հաղորդում։ 

-Բաբկեն, պատմեք,   թե  ինչով  են եզակի  ձեր  ակնոցները։  Ի՞նչ  փայտից  եք   դրանք պատրաստում,  հայկական  փայտատեսակի՞ց  են։

-Ի սկզբանե չունենալով ֆինանսական մեծ ռեսուրսներ, Twinz –ի թիմը մարդկային ռեսուրսներով է կարողացել հասնել նրան, ինչ այսօր ունենք  և ստեղծել գաղափար, որակ, դիզայն, որը  յուրահատուկ է և եզակի:

Ծառատեսակները, որոնցից ստանում ենք  հումքի փայտը, բազմազան են, տարբեր գույների ու երանգների՝ սկսած աֆրիկյան էբոնիից, էվկալիպտից մինչև կոտտո տեսակի փայտեր, որոնք աճում են աշխարհի տարբեր ծայրերում՝ Հնդկաստանում, Աֆրիկայում, Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում, Եվրոպական երկրներում և այլուր:

-Ինչպես՞  է կատարվում   աշխատանքի  վերաբաշխումը   ձեր   թիմում:

-Դավիթ.  Ես հիմնականում կարգավորում եմ արտադրական շղթան, քանի որ տիրապետում եմ ողջ պրոցեսին՝  սկզբից  մինչև  վերջ։ Իսկ Բաբկենը զբաղվում է դիզայնով, նորարարություններով, մարքեթինգային ռազմավարությամբ։ Աշխատանքի ընթացքում մենք հաճախակի առաջարկում ենք թիմի անդամներին աշխատել արտադրական պրոցեսի մեկ այլ ուղղվածությամբ, որպեսզի բոլորը փորձեն և հասկանան, թե ինչն է իրենց ամենից շատ դուր գալիս, ավելի լավ ստացվում, ինչպես նաև թույլ է տալիս առավել ծանրաբեռնված պահերին վերաբաշխել աշխատանքը։ 

-Տեղյակ  եմ,  որ  TWINZ EYEWEAR  բրենդի  ակնոցները   բավականին  թանկ  են:  Ինչո՞ւ  են մարդիկ  բարձր   գին   տալիս   Ձեր  բրենդի  համար

-Թվինզ ակնոցների գնագոյացությունը պայմանավորված է բացառապես լավագույն հումքի ընտրությամբ օրինակ՝ մեր ոսպնյակները պատվիրվում են համաշխարհային առաջատար Carl Zeiss բրենդից։ Ձևավորվող արժեքը պայմանավորված է նաև յուրաքանչյուր ակնոցի ստեղծման վրա ծախսվող ժամանակով, բրենդային փաթեթավորումով և մատուցմամբ։ 

-Ինչպե՞ս  եք  իրականացնում   ձեր  արտադրանքի  վաճառքը:  Մարքեթինգային  ինչպիսի՞ քայլեր  եք  արել,  որոնք  հատկապես  նպաստել  են  վաճառքին:

-Մեր արվեստանոցի նախամուտքը նաև ցուցասրահ է, որտեղ ներկայացված են ակնոցները։ Երևանում ունենք անվճար առաքում, ինչպես նաև համագործակցում ենք Lumiere խանութների ցանցի հետ, որի մասնաճյուղերում ներկայացված են մեր նոր հավաքածուից նմուշներ։  Կայքի  միջոցով  իրականացվում է առցանց վաճառք, իսկ սոցցանցերում մշտապես ներկայացվում են բրենդի պատմությունն ու նորությունները, կապ է պահպանվում բրենդով հետաքրքրվողների, այդ թվում և մամուլի հետ :

-Նախորդ  տարվա  ապրիլին  Armenia Tree Project-ի  հետ  կազմակերպել  էիք  էկո-ցուցահանդես,  որի  ընթացքում  ցուցադրեցիք   ձեր  ակնոցների  նոր   հավաքածուն և տնկեցիք  100-ից  ավելի  ծառ  Գյումրիում  և  Երևանում:  Հետաքրքիր է,  պատրաստվու՞մ  եք մասնակցել  արտերկրում  անցկացվող  համաշխարհային  ցուցադրությունների։

-Այս տարի հրավիրված էինք մասնակցելու Միլանում կայանալիք ակնոցների MIDO միջազգային ցուցահանդեսին, որը հետաձգվեց համավարակի պատճառով։ Միջազգային ցուցահանդեսներին  մասնակցելը  հրաշալի հնարավորություն է հայկական բարձրորակ արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու համար։ Դա իր հերթին կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը, և Թվինզն ունի այդ պոտենցիալը։ 

-Չնայած  կարճ  ժամանակահատվածին`  ձեր  ստեղծած  ակնոցներն  արդեն  ճանաչում ունեն՝  համապատասխանում  են  միջազգային  բոլոր  չափորոշիչներինպատվերներ  եք  ստանում  ոչ  միայն  Հայաստանի  տարբեր  վայրերից,  այլ  նաև  արտերկրից: Կասեք,  ո՞րն  է ձեր  հաջողության   գրավականը:

-Հինգ  տարին ամենևին  էլ  քիչ  չէ  հաջողության հասնելու համար, եթե ունես անկոտրում կամք  և  նվիրված  թիմ։ 

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

հարցազրույց Բաբկեն Խաչատրյան Դավիթ Խաչատրյան Թամարա  Թորոսյան ակնոց

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին