f

Անկախ

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրինագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում


Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ անարգել տեսակցելու ձերբակալված ու կալանավորված անձանց: Օրենքի նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ նմանատիպ օրինագիծ նախկինում ներկայացրել էր նաև Նիկոլ Փաշինյանը, որը մերժվել էր հանձնաժողովի կողմից:

«Նախագիծը նրանցից է, որ միշտ ընդդիմությունը ներկայացնում է, իսկ իշխանությունը՝ մերժում: Վերջին անգամ այս նախագիծը ներկայացվել է այն ժամանակ պատգամավոր պարոն Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց էլի մերժվել է: Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենսդրությունը նաև պատգամավորներին թույլ է տալիս, որ առանց խոչընդոտի մուտք գործեն պահման վայրեր, բայց իրավական կարգավորումն այնպես է, որ մուտք գործելն անարգել է, բայց պահվող անձանց հետ հանդիպումը կարող է արգելքի հանդիպել: Առաջարկում ենք հանել այս արգելքը, բացառությամբ այն դեպքերի, եթե պատգամավորը տվյալ քրեական գործով ներկայացված է որպես մասնակից կամ վկա»,- ասաց Սիմոնյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախագծում տեսակցություն բառը չի եղել, քանի որ այն այլ ընթացակարգ է ենթադրում:

2017թ. հոկտեմբերի 18-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանն էր արժանացել:

Լուսավոր Հայաստան Տարոն Սիմոնյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին