TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ աֆղանական Լոգար նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոնից ոչ մեծ հեռավորության վրա՝ Պուլի Ալամ քաղաքում:
Տեղի բնակիչները պնդում են, որ պայթուցիկ սարքը ավտոմեքենայում է տեղադրված եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել առնվազն 50 մարդ զոհվել է Աֆղանստանի Հերաթ նահանգում իրականացված օդային հարվածի հետևանքով։