f

Անկախ

Իշխանությունը ժողովրդին հանցակից է դարձնում այս հակասահմանադրական գործընթացին․ Լարիսա Ալավերդյան


«Նախագահի աշխատակազմից մեզ բացատրում են, թե իբր դուք լավ չգիտեք, նախագահը ստորագրի, թե ոչ, միևնույն է, հանրաքվե լինելու է։ Մենք դա լավ գիտենք, երևի իրենք խնդիր ունեն հասկանալու,- Անկախ-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ արձագանքելով Հանրապետության նախագահի աշխատակազմի պարզաբանմանը,-այո, չնայած օրենքի ուժով հանրաքվե պետք է նշանակվի, բայց մեր հորդորը նախագահին եղել է այն, որ նա չդառնա այդ հակասահմանադրական, հակաօրինական գործընթացին մասնակից»։

Որպես Մարդու իրավունքների առաջին պաշտպան՝ Ալավերդյանը կոչ է անում այն բազմաթիվ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, որոնք «մաս չեն կազմում» իշխանությանը, ինչպես նաև լրատվամիջոցներին, սկսել պայքար և կտրուկ միջոցներ ձեռնարկել նախևառաջ հայհոյախառն, անկիրթ ցեղերին բնորոշ այն բառապաշարով գործելաոճի դեմ, որը ղեկավարվում է իշխանական խմբի և նրա ղեկավարի կողմից։

Ալավերդյանը նաև գտնում է, որ այդ կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն, որպեսզի հանրաքվեի մասնակիցները լինեն իրազեկված և գիտակից ընտրություն կատարեն։ Իսկ գիտակից ընտրություն կատարելու դեպքում քաղաքացիները «ՈՉ» կասեն ներկայացվող փոփոխությանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանական խումբն ամեն կերպ շարունակելու է հանրաքվեի նպատակի խեղաթյուրումը։ 

«Այնուամենայնիվ, հանրաքվեի արդյունքն ինչ էլ լինի, ես դա չեմ համարելու որպես վերջնական։ Դա միայն դիմադրության նոր փուլի սկիզբն է լինելու, քանի որ իշխանությունը ժողովրդին հանցակից է դարձնում այս հակասահմանադրական գործընթացին»,-նշեց նա։ 

Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե փետրվարի 6-ին «Իմ քայլը» պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց Ազգային ժողովում, Լարիսա Ալավերդյանն արձագանքեց․ «Դա թույնի, «դեղին թերթիկի» լրագրողների մաստեր կլաս էր»։

Լարիսա Ալավերդյանին այս ամենի մեջ ամենաշատը մտահոգում է այն, որ նպատակասլաց ձևով գնում է մեր երկրի ու ժողովրդի քաղաքակրթական մակարդակն աշխարհի աչքի առաջ իջեցնելու հետևողական գործընթաց։

«Ինչ անմեղության կանխավարկած, ինչ բան, ամբողջը շպրտվել է մի կողմ։ Անելու են ամեն ինչ, որ ամենաճնշված, աղքատացած, իրենց գիտակցությունը խեղաթյուրած ժողովրդի կերպար ստեղծեն։ Խորհրդարանում տեղի ունեցածն ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում կան խմբեր, որոնք կրկնապատկում են այն քարոզչության էֆեկտը, որը 30 տարուց ավելի տարածում է Ադրբեջանը՝ ստեղծելով մեր մասին «անկիրթ», «անօրինական», «ցանկացած ոչ հավասարակշռված քայլի գնացող ազգ»-ի կերպար։ Դա ինձ համար ամենամեծ վտանգն է»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանն ու Ռուբեն Մելիքյանը Հանրապետության նախագահին կոչ-խնդրագիր էին հղել, որին միացել էր 132 իրավաբան և իրավապաշտպան։ 

Հայտարարության մեջ ասված էր․ «Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։

Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի սահմանադրական իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»։

 

 

Լարիսա Ալավերդյան հանրաքվե հայտարարություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին