Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Լիդիան Արմենիայի աշխատակիցները: Նրանք պահանջում են միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար:
Ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով հորդորում են դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում՝ բերման կենթարկեն: