Ֆոտբոլի Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Տորինոյին»:
«Ռոման» հաղթեց 3:2 հաշվով: «Գայլերը» առաջին գոլը խփեցին 14-րդ րոպեին. Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Էդին Ջեկոն գրավեց մրցակցի դարպասը:
Վաստակած 67 միավորով «Ռոման» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Իտալիայի Ա սերիայի մրցաշարային աղյուսակում: