Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը հաստատեց Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լեւոն Առաքելյանը` նշելով, որ վիրավորում ստացածը իր համագյուղացին է:
« Գիշերը ժամը 2-ի կողմերը հենակետում է եղել, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում է եղել դեպքը, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,-ասաց գյուղապետը նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է: