Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել է Ռուսաստանի Գամալեայի անվան ազգային հետազոտական կենտրոնը, փորձաքննության է հանձնվել և կարող է օգոստոսի 10-12-ին գրանցվել: Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Աղբյուրի խոսքերով՝ պատվաստանյութը ստուգելու համար հինգ-յոթ օր կպահանջվի:
«Դրանից հետո, ինչպես ակնկալվում է, օգոստոսի 15-ին պատվաստանյութը կարող է մուտք գործել քաղաքացիական շրջանառություն», - ասել է աղբյուրը:
Ներկայումս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձաքննության է ենթարկվում Դեղորայքի փորձաքննության գիտական կենտրոնի դաշնային պետական բյուջետային հաստատությունում։
Պատվաստանյութի համար փաստաթղթերի ամբողջական փաթեթի ձևակերպումից հետո դրանք ստուգվելու և ուղարկվելու են առողջապահության նախարարություն: Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, պատվաստանյութը պետք է գրանցված լինի:
Կորոնավիրուսի առաջին երկու դեպքերը Ռուսաստանում հայտնաբերվել են հունվարի 31-ին ՝ Չինաստանի քաղաքացիների շրջանում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: