f

Անկախ

ԻՆՉԻ՞ ՀԻՄՆԱԴԻՐՆ ԷՐ լտպ-Ն


Իշխանության տարբեր ներկայացուցիչների մակարդակով նորից փորձ է արվում շրջանառության մեջ դնել մինչև 1998-ը՝ Հայաստանի ժողովրդավարության կղզյակ լինելու ու պատերազմում «հաղթական հիմնադիր նախագահի», ու 98-ից հետո Հայաստանում իբր հաստատված «գողապետության մասին թեզը։ Ու հետաքրքին այն է, որ սա արդեն թութակի պես սկսել են կրկնել համեմատաբար երիտասարդ «գործիչները»։

Հին ՀՀՇ-ՀԱԿ-ականներին և սրանց քայլած ժառանգներին ուզում եմ հիշեցնել, որ Խորհրդային Հայաստանի հսկայական արդյունաբերական պոտենցիալը փլուզվեց, ապա կոպեկներով, առանց որևէ պայմանի սեփակամաշնորհվեց հենց այդ «հիմնադիրի» օրոք։ Հսկայական արդյունաբերական ձեռնարկություններից հաստոցները մինչև վերջին «շուռուպը» մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվեցին Իրանում, իսկ շենքերը ապամոնտաժվեցին մինչև բետոնե կմախքները։ Տնտեսության անկումը կազմեց մոտ 50%: 97թվին ուսուցիչների աշխատավարձը 5000 դրամ էր, թոշակները 3-4000, ու մարդիկ ամիսներով այդ չնչին գումարն էլ չէին ստանում։ Ստացվող վարկերը բաշխվում էին իրենց բարեկան-ազգականներին ու նրանց հետ կապված օլիգարխներին, վառելանյութի ներկրման համար իբր վճարվող գումարները վերադառնում էին իրենց գրպանները, իսկ ժողովուրդը միայն 1-2 ժամով էր հոսանք ստանում։

Ներքաղաքական ոլորտում ՆԳ նախարար Վանոն ձևավորել էր «ոստիկանական վկայականներով զինված» «02» ծառայությունը, որը ուղղակի ռեկետով էր զբաղված, իսկ քաղաքական հակառակորդներին ու չափազանց մեծ ինֆորմացիայի տիրապետողներին ֆիզիկապես ոչնչացնելու համար, հենց ՆԳՆ համակարգում ստեղծել էր զինված բանդա»։

Պատերազմի ընթացքում բանակի կազմակերպման, համալրման, մատակարարման ողջ պատասխանատվիւթյունն իրենց վրա էին վերցրել սկզբում կամավոր խմբերը, հետագայում Վազգեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը։ Վազգեն Սարգսյանը, այդ ծանրագույն գործը կազմակերպելիս գիտակցաբար գնաց սեփական կերպարի «դեմոնիզացիային»։

Այս ամենի ֆոնին լտպ-ն ստեղծել էր Վազգենի ու Վանոյի վրա հիմնված իր անձի անսահմանափակ իշխանությունը ապահովող մի համակարգ և ամեն ինչ արեց 95թ պառլամենատական ու 96թ նախագահական ընտրությունները կեղծելու և այդ «հակահամակարգը» հավերժացնելու համար։

Գաղափարական առումով մինչև այսօր էլ, իմ համոզմամբ, հայության մեջ կա 2 գաղափարախոսություն՝

1. բոլշևիկահհշ-ական ապազգային, 20-րդ դարում՝ «համաշխարհային հեղափոխությանը» հայության մաս կազմելու, 90-ականներից մինչ այժմ՝ հայությունը նոր, արևմտյան կոսմոպոլիտիզմի անբաժանելի մասը դարձնելու ուղղությունը և

2. ազգային (եթե կուզեք՝ Դաշնակցական)՝ Հայ ժողովուրդը պետք է տեր լինի իր ազգային, պատմական իրավունքներին, կառուցի սոցիալական արդարության վրա հիմնված ժողովրդավար ու հզոր երկիր։

Առաջին ուղղության կրողն այսօր Նիկոլն է, որը լտպ-ի խորհուրդներին ականջալուր, փորձում է վերականգնել նրա օրոք տիրող կարգերն ու բարքերը։ Վստահ եմ, որ ինչպես լտպ-ն տապալվեց, նույնը լինելու է այսօր իր գործը շարունակողի, նույն մտայնությունը կրող իր «քայլարած» ժառանգների հետ։

Տա Աստված և մեր ժողովրդին այնքան իմաստություն, որ դա անի հնարավորինս արագ և, ինչպես «թալանի, գողապետության ու բռնատիրության» փորձի «հիմնադիրի» դեպքում, այս անգամ էլ չլինի անդառնալի կորուստների գնով։

Բագրատ Եսայան ՖԲ Գրառում լևոն տեր պետրոսյան Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին