f

Անկախ

Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը (վերջին՝ մաս 3)


Սա ծավալուն տեսանյութի երրորդ և եզրափակիչ հոդվածն է, որում երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի միջև զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ», իսկ ծրագրի վերնագիրը՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։ Թուրքական քննարկումը թարգմանել և ենթագրերով ապահովել է դոկտոր Օհաննես Քիլիչդաղին։ Ահա այդ քննարկման հատվածների վերջին մասը

Հաղորդավար «Հարց հեռուստադիտողից «Այս երկրում [Թուրքիա] կան մարդիկ, որոնք ավելի հայ են, քան հայերը… »:

Այդին Չուբուքչու. «Սխալ է ասել, որ այդ ցեղասպանությունն իրականացվել է թուրքերի դեմ։ Ճիշտ է, որ նրանք զանգվածաբար մահացան, սակայն զոհվեցին պատերազմում ՝ որպես զինվորներ: Թուրքերն ավելի շուտ զոհվեցին ռազմաճակատում, որտեղ նրանց ուղարկել էր պետությունը՝ Գալիպոլիում, Սարիղամիշում, Եմենում, Սուեզում, Գալիցիայում․․․»։

Հաղորդավար «Մենք չենք կարող այս [թուրքական] մահերն անվանել ցեղասպանություն»։

Այդին Չուբուքչու. «Իհարկե, չենք կարող։ Նրանք զոհվեցին պատերազմում»։

Էրդողան Այդին. «Օրինակ, Գերմանիայում տեղի ունեցավ հրեաների ցեղասպանություն: Գրեթե երեք անգամ ավելի գերմանացիներ մահացան, քան հրեաներ: Բայց նրանց չի կարելի նույն կերպ գնահատել և ցավակցություն հայտնել երկուսի համար »:

Հաղորդավար. «Դուք նշեցիք Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված գերմանացիներին»:

Այդին Չուբուքչու. «Մեկը զոհվեց երկու բանակների բախման հետևանքով, մյուսները պետության կողմից կոտորված քաղաքացիական անձինք էին։ Դա նույն բանը չէ։ Իհարկե, թուրքեր մահացան, միլիոններով մահացան։ Սակայն նրանք զոհվեցին մարտի դաշտում։ Պետության կողմից նրանց կոտորած չի եղել Թուրքիայում։ Ինչ վերաբերում է «ավելի հայ լինելուն, քան հայերը»՝ ճիշտ է: Եթե հայ ժողովուրդը ճնշվում ու լռեցվում է, ես հայերից ավելի հայ կլինեմ և կփորձեմ լինել նրանց ձայնը: Եթե ​​ինչ-որ տեղ թուրք ժողովուրդը ճնշվի և լռեցվի որևէ պետության կողմից, ապա ես ավելի թուրք կլինեմ, քան թուրքերը և կպաշտպանեմ նրանց։ Ես ավելի շատ ալևի կլինեմ, քան ալևիները և կպաշտպանեմ բոլոր նրանց, ում լռեցնում են՝ չերքեզ, քուրդ, արաբ, ասորի։ Ես ավելի հայ կլինեմ, քան հայերը, ավելի ասորի, քան ասորիները, որպեսզի նրանց ձայն տամ: Սա վիրավորանք չէ: Եթե ​​այդ հարց տվող անձը փորձում է ինձ վիրավորել՝ ասելով «ավելի հայ, քան հայերը», պատիվ ունեմ թիկունք կանգնելու ճնշված ժողովրդին»:

Էրդողան Այդին. Պատասխանելով Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի դերի վերաբերյալ հարցին «Նրանք [գերմանացիները] կարևոր դեր են խաղացել, բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե [Հայոց] ցեղասպանությունն իրականացրել են գերմանացիները»:

Հաղորդավար «Դուք ասում եք, որ դա չի արդարացնում մեր օսմանցիներին»։

Էրդողան Այդին. «Ճիշտ այդպես, որովհետև հայերի բնաջնջումը իսլամացման և թուրքացման մաս էր կազմում այս երկրում՝ սկսվելով պատերազմից առաջ։ Այս երկրում իսլամացման և թուրքացման քաղաքականությունը, այսինքն՝ հայերի, հույների, ասորիների մաքրագործումը ծառայում էր գերմանացիների նպատակին, որոնք հետագայում Օսմանյան կայսրությունը և Էնվեր փաշային դարձրեցին իրենց գործակիցները, որպեսզի նրանք ավելի մեծ ազդեցության գոտի օգտագործեն Ռուսաստանի դեմ և նաև գոհացնեն իրենց համագործակիցներին: Բավարարելով իրենց դաշնակիցների Թուրանի երազանքը, Գերմանիան կօգտագործեր ամբողջ օսմանյան երկիրը իր սեփական շահագործման համակարգի համար․․․․ Պատերազմը դիտարկվում էր որպես առանձին ներքին խմբերի վերացման հնարավորություն: Ժամանակի օսմանյան ինքնիշխանները երկու հիմնական նպատակ էին հետապնդում պատերազմի մեջ մտնելիս: Առաջինը ՝ Թուրանի կայսրության հիմնադրումը ՝ Ադրիատիկից մինչև Չինաստանի պատը՝ հենվելով գերմանացիների վրա ՝ նրանց պատերազմական մեխանիզմի միջոցով: Երկրորդ, պատերազմը նրանց արտակարգ ազատություն ընձեռեց, քանի որ ոչ ոք չէր կարող խառնվել իրենց ներքին գործերին: Այսպիսով, այս բացառիկ առիթն օգտագործելով նրանք նպատակադրվել էին մաքրել բոլոր տարբեր ինքնությունները Անատոլիայից… Այս նախագիծը նաև պատճառ էր, որ միլիոնավոր օսմանցիների, թուրքերի և մահմեդականների առաջին հերթին ուղարկեն մահվան բերան: Այսպիսով, ի պատասխան Ձեր հարցի՝ թուրքերի մահվան համար պատասխանատվության վերաբերյալ, այն նույնպես ընկած է թուրանիզմի հետևողների վրա՝ որպես Թալաթ և Էնվեր: Ամբողջ հայ բնակչության, մանուկների և պատանիների բնաջնջման համար պատասխանատվությունը թալեաթների և էնվերների վրա է։ Պետք է նաև ընդգծել, որ հայերն այստեղ կազմավորվել էին 3000 տարի առաջ՝ մինչև թուրքերի գալը Կենտրոնական Ասիայից… Ասում են, որ նրանց [հայերին] ուղարկել են պատերազմական գոտիներից: Ո՛չ: Սա բացարձակ սուտ է: Բացի պատերազմական գոտուց, նրանք [հայերը] աքսորվել են այնպիսի վայրերից, ինչպիսիք են Ադաբազարը, Իզմիթը, Բուրսան, Էսքիշեհիրը… Մի մոտեցում, որը հիմնված է պետության վրա, բայց ոչ ժողովրդի և նրանց իրավունքների, չի կարող առաջացնել ժողովրդավարություն և արդարություն: Նմանապես, մարդիկ, որոնք հայրենիքը չեն պատկերացնում այնտեղ ապրողների իրավունքներով, այլ որպես ինքնիշխան հող, չեն կարող իրական հարստություն և արդարություն բերել: Եթե ​​մենք կարողանայինք մեր երկրի ապագան կերտել հայերի հետ միասին, որոնք այնտեղ եղել են մեզանից առաջ, կտեսնեինք, թե որպես ժողովուրդ, որոնք եվրոպականի նման քաղաքներ են կառուցել 100-150 տարի առաջ, որքան կավելացնեին մեր նյութական հարստությունը։ Եթե ​​նրանք դեռ այստեղ՝ Թուրքիայում լինեին, մենք ավելի բարձր վարկանիշ կունենայինք համաշխարհային եկամտի անարդարացի բաշխման մեջ: Եթե ​​այդ մարդիկ այսօր այստեղ լինեին, և մենք կարողանայինք դեմ լինել բոլոր գերտերություններին՝ թուրքերի, հայերի, քրդերի հետ միասին, ապա Սոմայում և Թորունլարում սպանություններ տեղի չէին ունենա։ Այսպիսով, Հայկական հարցին հանգիստ առերեսվելը նշանակում է վերանայել հայրենասիրությունը, մեր պատմությունը, հարստությունը, ժողովրդավարությունը, արդարությունը և մարդկությունը: Թվում է, որ մենք պետք է կրկնենք մեր ընկերներին, հեղինակներին, դասախոսներին, գիտնականներին, որոնք փորձում են դա համարել որպես «տեղահանություն», որ տեղահանվածները եղել են սովորական մարդիկ (հղի կանայք, երեխաներ, տարեցներ), բայց ոչ զինված մարդիկ: Պետք է կրկնենք, որ մեր ընկերներն ու հարևանները արտաքսվել են՝ նրանց հետ նաև մեր մարդկությունն ու խիղճը: Դժբախտաբար, մենք անընդհատ խոսում ենք պետության և դրա իրավունքի մասին մի երկրում, որտեղ դրանք գոյություն չունեն: Բայց պետությունը ինքնիշխանության մեխանիզմ է ՝ առանց խղճի և բարոյականության: Մարդիկ ունեն խիղճ, բարոյականություն, համերաշխության զգացում և իրենց պայքարը հանուն իրավունքների: Ժողովրդավարությունը մի համակարգ է, որտեղ պետությունն ամենաթույլն է, իսկ մարդը ՝ ամենաուժեղը… Մեր ընկերներից ոմանք հարցնում են փաստաթղթերի մասին: Մենք նաև պետք է ազատվենք փաստաթղթային ֆետիշիզմից: Ամենակարևոր փաստաթուղթը մի ամբողջ ժողովրդի բացակայությունն է, որը ժամանակին եղել է այս երկրի կարևոր տարրերից մեկը: Սրանից ավելի մեծ փաստաթուղթ չի կարող լինել: Ավելին, մի ուժ, որը բավական սառնասրտություն ուներ այդպիսի անմարդկային գործեր անելու համար՝ տեղահանելու, արմատախիլ անելու, աքսորելու ժողովրդին, ոչ մի փաստաթուղթ չէր թողնի՝ասելով. «Ես ձեզ տեղահանեցի և բնաջնջեցի»: Սակայն մենք արդեն կարող ենք շատ եզրակացություններ անել գոյություն ունեցող փաստաթղթերից»։

Ուղղում նախորդ երկու հոդվածներում ես սխալմամբ փոխել էի քննարկման մասնակիցներ Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի անունների տեղերը։

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հայոց ցեղասպանության ճանաչում Հարութ Սասունյան

Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Ավելին
Ավելին