f

Անկախ

Ուղարկված է քննչական մարմնի կողմից․ Խաչատուրովը կասկածներ հայտնեց իր նոր թարգմանչի վերաբերյալ


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում գործով որպես մեղադրյալ անցնող Յուրի Խաչատուրովի նոր թարգմանչի՝ գործում ներգրավելու հարցը քննարկվեց։

Յուրի Խաչատուրովը դեմ արտահայտվեց թարգմանիչ Վարդուհի Շահինյանին գործում ներգրավելուն՝ նշելով, որ կասկածներ ունի, որ նա ու քննիչը մտերիմ հարաբերություններ ունեն։ 

«Երբ ես գնացի հարցաքննության, նա արդեն այնտեղ էր, այնպիսի տպավորություն էր, որ իրենց միջեւ մտերիմ հարաբերություններ կան, իրար վաղուց են ճանաչում: Ես ուզում եմ թարգմանիչ, որին ես հավատում եմ և մի փոքր վստահում։ Ես հասկանում եմ, որ դատարանի համար դա բավարար չի, բայց քննչական մարմին կողմից նա ուղարկված է։  Ես չեմ կարող ապացուցել, բայց ես վստահ եմ դրանում որպես մարդ» ,- նշեց Խաչատուրովը։

Թարգմանիչ Վարդուհի Շահինյանը դատարանին վստահեցրեց, որ զուտ գործնական հարաբերություններ ունի, քանի որ երկար տարիներ է, ինչ իր կազմակերպության թարգմանիչները դատական տարբեր գործերով թարգմանչական ծառայություններ են մատուցում։

Նշենք, որ դատարանը թարգմանչին փոխելու հարցն էր քննարկում, քանի որ կառավարության որոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել եւ այսուհետ դատարանը չի կարող այլ թարգմանիչների ներգրավել, քան մրցույթը հաղթած կազմակերպությունների թարգմանիչների։ Ըստ այդմ դատարանը չի կարող պետական միջոցներից վճարել Խաչատուրովի ներկայիս թարգմանչին՝ Ժաննա Բաղրամյանին։

Ժաննա Բաղրամյանը դրանում խնդիր չի տեղնում, ավելին, պնդեց, որ ինքը նախկին ամիսներին էլ չի վարձատրվել։

«Ոչ դատարանի, որ դատական դեպարտամենտի, ոչ արտարադատության նախարարության կողմից չեմ վարձատրվել, ոչ էլ նման որեւէ պահանջ եմ ներկայացրել։ Իմ աշխատանքը սիրում եմ, անում եմ հաճույքով, դրա դիմաց վարձատրություն չեմ էլ ակնկալել, հատկապես  որ համարյա 5 ամիս է՝ ոչ մի վարձատրություն չի եղել, հետեւաբար չեմ էլ ակնկալում»,- ասաց նա։

Յուրի Խաչատուրովն էլ իր հերթին դատարանից խնդրեց չփոխել իր թարգմանչին․ «Թող մասնակցի, խնդրում եմ, դուք էլ վճարեք, եթե դուք չեք վճարի, ես կվճարեմ»։ 

Դատարանը որոշեց չազատել Ժաննա Բաղրամյանին, միեւնույն ժամանակ գործում ընդգրկել երկրորդ թարգմանչին՝ Վարդուհի Շահինյանին, այդիսով նրանց հանարավորություն տալով միասին աշխատել եւ որեւէ մեկի բացակայության դեպքում փոխարինել իրար։

Յուրի Խաչատուրով Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին