Այսօր՝ հուլիսի 28-ին, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց դատարանին թույլ տալ, որ իր պաշտպանյալը երկու օրով լքի ՀՀ սահմանը՝ նշելով, որ Խաչատուրովի ծնողները և եղբայրը հուղարկավորված են Վրաստանում, իսկ նա 2019 թվականի նոյեմբերից հետո այնտեղ չի եղել։
Դատարանը մերժեց սույն միջնորդությունը՝ նշելով, որ ՀՀ ժամանող անձանց համար սահմանված է 14-օրյա մեկուսացում, որը կխոչընդոտի ամբաստանյալի դատարան ներկայանալուն, և այս պահին նպատակահարմար չէ, որ Խաչատուրովը լքի ՀՀ սահմանը։