Փետրվարի 9-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի վերջնամասում այրվում են քարհանքի տնակներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցի թիվ 14 տնակում։
Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 10-ին, ժամը 00։15-ին, մարվել՝ 02:30-ին։ Տնակն ամբողջությամբ այրվել է (մոտ 9 քմ):