Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում ավելի քան 650 հազար մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, Մոսկվայի ժամանակով 21.04-ի դրությամբ, COVID-19-ից մահացել է 650,029 մարդ:
Երկիր մոլորակում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16 330 977-ի, վարակվելուց հետո ապաքինվել է 9 439 204 հիվանդ:
Չինաստանի իշխանությունները 2019 թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: