f

Անկախ

«Սա այն տեղը չի, որ ես իմ առողջականի հաշվին փորձաշրջան անցնեի». Ինչո՞ւ են Սպիտակի բ/կ-ից հեռանում բուժքույրերը․168 ժամ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էին, որ կորոնավիրուսի դեմ պայքարին, արդեն մեկ ամիս է՝ միացել են նաև մարզային մի քանի բուժհաստատություններ, որոնց թվում է նաև Սպիտակի բ/կ-ն:

168.am-ն այսօր Սպիտակի բ/կ կորոնավիրուսային կենտրոնի արդեն նախկին բուժքույր Ռոզա Զուլալյանից ստացավ ահազանգ, որ բուժկենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը չի վճարում իր աշխատավարձը:

Ըստ Ռոզա Զուլալյանի՝  իրեն հուլիսի 9-ին Լոռու մարզի առողջապահության բաժնից ուղարկել են Սպիտակի բ/կ՝ Covid 19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոն:

«Բուժկենտրոնից ասել էին՝ հենց հիմա ուղարկեք՝ գա աշխատանքի, քանի որ հարյուր հիվանդ ունենք, չենք հասցնում,- մեզ հետ զրույցում պատմեց արդեն նախկին բուժքույրը,- Հուլիսի 9-ին առավոտյան գնացի Սպիտակ քաղաքի քովիդ կենտրոն, ասացի՝ եկել եմ պայմաններին ծանոթանալու, ասաց՝ դրա ժամանակը չի, քանի որ շտապօգնություններն անընդհատ հիվանդներ են բերում, հինգ  քույրով չեն հասցնում, դու վեցերորդն ես. սկաֆանդրը հագի, բարձրացի բաժանմունք հերթապահության»:

 

Ռոզա Զուլալյանին երրորդ հերթապահությունից հետո տեղեկացրել են, որ իր թղթերը վերցրել են ու իրեն ձևակերպել՝ որպես աշխատող. «Ի տարբերություն մնացած բուժքույրերի՝ ինձ ձևակերպեց,  մի քանիսին էլ դուրս էր արել՝ պատճառաբանելով, թե՝ լավ չեք աշխատել: 7 հոգու դուրս էր արել, որոնցից մեկն էլ իմ ընկերուհի Վարդուհի Մուրադյանն է: Նրան ասել է՝ չես վարձատրվում, գնա տուն:  Ասել է՝ դու փորձաշրջան ես անցել, նա էլ ասել է՝ սա այն տեղը չի, որ ես իմ առողջականի հաշվին փորձաշրջան անցնեի:

Հետո ինձ էլ ասաց՝ չես վարձատրվում, գնա տուն, կսպասես իմ զանգին: Նա չի գրանցում բուժքույրերին, որ վաղը նրանք ապացույց չունենան:

15 տարի աշխատած բուժքույր եմ, հետն էլ՝ գերազանց ավարտած: Հենց  ինքն ինձ աշխատանքիս համար շնորհակալություն հայտնեց, բայց գումար չտվեց»:

Անդրադառնալով Սպիտակի բուժկենտրոնում հիվանդների բուժման պայմաններին՝ Ռոզա Զուլալյանը մի քանի դրվագներ հիշեց, որոնք իրեն հուզել էին.

«Երեք օր է՝ չեմ գնում բուժկենտրոն, բայց շատ ծանր է, քանի որ մեր շենքից երկու ընտանիք երեկ են տարել:

Որ գնացի հիվանդասենյակներից մեկը, հիվանդներից մեկն ասաց, որ կողքի պառկածին ջուր չեն տալիս: Պահեստազորի գեներալ է՝ Նիկոլայը, անձրև էր գալիս, ցուրտ, էդ մարդը տկլոր՝ մենակ տակդիրով, թաց անկողնում պառկած, ոչ մեկը չի մոտենում, մահամերձ վիճակ է: Չէին ուզում մոտենալ, ասում էին՝ հոտ է գալիս էս պալատից:

Իհարկե, մի ողջ օր ներարկիչով ջուր տվեցի, բայց արդեն ջրազրկվել էր: Անուշադրության պատճառով մարդը մահացավ, իսկ կողքին ոտքերը կտրած հիվանդը՝ Գագիկը, դուրս գրվեց»:

Սպիտակի բ/կ տնօրեն Վարդուհի Սիսակյանը պնդում է, որ Ռոզա Զուլալյանի պատմածը չի համապատասխանում իրականությանը, իսկ բուժքրոջ պնդմանը, թե աշխատել է, հակադարձեց. «Բուժքույրը մեզ մոտ փորձաշրջան է անցել երկու անգամ. օֆիցիալ գրանցված է ամեն ինչ, ամեն ինչ հստակեցված է»:

Հարցին՝ վճարվե՞լ է փորձաշրջանի համար, նա պատասխանեց. «Փորձաշրջանի համար բոլոր տեղյակ են, որ իրենք մտել են փորձաշրջան, դա կամավոր հիմունքներով է եղել, համապատասխանությունը որոշելուց հետո… փորձաշրջանի համար չի վճարվում»:

Դիտարկմանը, թե ըստ Ռոզա Զուլալյանի՝ առաջին դեպքը չի եղել, և, որ ուրիշ բուժքույրեր էլ են նման ճակատագրի արժանացել, Վ. Սիսակյանն այսպես արձագանքեց. «Նման բան չկա Սպիտակի բ/կ-ն աշխատում է օրենքով. բոլոր փաստաթղթերն առկա են: Նման խնդիր չկա, մենք Ռոզա Զուլալյանին վերցրել ենք կադրերի ռեզերվ՝ հաշվի առնելով իր որակական առումները, կարիք լինելու դեպքում՝ մենք Ռոզային աշխատանքի կկանչենք»:

Հարցին, թե փորձաշրջանն ինչքա՞ն է տևում բուժկենտրոնում, բ/կ տնօրենը պատասխանեց. «Կամավորական սկզբունքներով մարդիկ կան, որ ուղղակի ուզում են աշխատել, մեկ օր, երկու օր, այսինքն՝ մի քանի ժամ մարդը կարող է գալ. որակն ենք որոշում, հիվանդների հետ հարաբերությունը…»:

Նկատեցինք՝ բուժքույրը պնդում է, որ երկար է աշխատել և մի քանի հերթապահություններ է մնացել:

«Նման բան չկա, մեզ մոտ տեսախցիկներ կան պահպանված, և այլն …»,- ասաց Վ. Սիսակյանը:

Նա հերքեց նաև բուժքրոջ՝ բուժկենտրոնում հիվանդների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի մասին տեղեկությունները. «Նման բան չկա, մենք մեծ արձագանքներ ունենք. ինքներդ կարող եք գալ, վտանգավոր զոնա մտնել ու տեսնել՝ ինչ գոհունակություն են հայտնում մարդիկ բ/կ-ից»:

«Պահեստազորի գեներալ Նիկոլայի մասին էր հիշատակել Ռոզա Զուլալյանը, հիվանդը, ըստ նրա, ջրազրկվել էր»,- փոխանցեցինք բ/կ տնօրենին:

«Գիտեք՝ ինչ կա, ես ձեզ ասում եմ՝ ցանկացած պահի, գիշեր կլինի, ցերեկ կլինի, ես ձեզ կապահովեմ մաքսիմալ անվտանգությամբ, մտեք, շրջեք մեր պալատներով»,- ասաց նա:

168.am-ը կրկին կապ հաստատեց Ռոզա Զուլալյանի հետ, և նա, լսելով ԲԿ տնօրենի արձագանքները, վստահեցրեց՝ Վարդուհի Սիսակյանը ստում է. «Ես գրանցվել եմ՝ որպես աշխատող, պայմանագիր չեմ կնքել փորձաշրջանի:

Որ ես հարկային դաշտում եմ, հաստատել են նաև 8003-ից (թեժ գիծ), զանգեցի,   էնտեղ էլ ասացին, որ՝ դուք հարկային դաշտ եք մտել:

Կամավոր չեմ գնացել. Լոռու մարզի առողջապահության բաժնից են ուղարկել, ինքը ստում է, իր ամեն մի խոսքը սուտ է փաստորեն»:

Ի դեպ, նախկին բուժքույրը տեղեկացրեց, որ իր խնդրով դիմել է ՀՀ վարչապետին, Առողջապահության նախարարին, այսօր նաև գնացել է Լոռու մարզի առողջապահության վարչություն, որտեղ վարչության պետն իրեն խոստացել է կապ հաստատել բ/կ տնօրենի հետ և խնդրին լուծում տալ:

168.am-ը կապ հաստատեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ ճշտելու, թե մարզային բ/կ-ներում նման իրավիճակների դեպքում ում պետք է դիմեն բուժաշխատողները, ներկայացված խնդրին ի պատասխան՝ ԱՆ խոսնակը հայտնեց. «Բոլոր  հարցերը՝ մարզպետարանի հետ։ Մենք մարզային կառույցների բուժաշխատողների հետ կապված ոչինչ չենք կարող ասել կամ անել, որովհետև իրենց համագործակցությունը մարզպետարան-բուժկենտրոն և բուժաշխատողի միջև է տեղի ունենում»:

Մեկնաբանություն ստանալու ակնկալիքով զանգահարեցինք նաև Լոռու մարզի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանին, նրա հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

նոր կորոնավիրուս Սպիտակի բ/կ Լոռու մարզ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին