f

Անկախ

Առանց հեպատիտների ապագա․․․


Հուլիսի 28-ը հայտնի է որպես Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր։ Այդ առիթով էլ զրուցել ենք լյարդաբան,  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի հետ։

-Տիկին Ղազինյան, հաշվի առնելով Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը, շնորհակալ եմ մեր զրույցի հրավերն ընդունելու համար։ Վերջին ամիսներին ողջ աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի և առաջացած խնդիրների հաղթահարման ուղղությամբ։ Սակայն հայտնի է, որ արդեն տասնամյակներ շարունակ մարդկությունն առնչվում է նաև վիրուսային հեպատիտների խնդրին։ Անդրադառնանք թեմային հենց այդ դիտանկյունից։

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Որքան էլ կորոնավիրուսային ինֆեկցիան այսօր ակնառու է ամբողջ աշխարհի, նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համար, այնուամենայնիվ, չմոռանանք՝ աշխարհում գոյություն ունեն վիրուսային հեպատիտներ, որոնք ԱՀԿ-ի գլոբալ խնդիրների շարքում կարևորագույններից են։ Եվ քանի որ հուլիսի 28-ը հայտնի է որպես Վիրուսային հեպատիտների դեմ պայքարի և իրազեկության օր, մեր զրույցը կնվիրենք հենց այդ խնդրին։ 

Ողջ աշխարհում 325 միլիոն վարակված հիվանդներ ունենք, որոնք ապրում են վիրուսային հեպատիտ  B կամ C վիրուսների հետ։ Եվ քանի որ դա բավականին լուրջ խնդիր է, ԱՀԿ-ն ամբողջ աշխարհը բաժանել է առանձին տարածաշրջանների։ ՀՀ-ն մտնում է Եվրոպական տարածաշրջանի կազմում, որտեղ հեպատիտ B-ի տարածվածությունը կազմում է 15, իսկ հեպատիտ C-ինը՝ 14 միլիոն։ ՀՀ-ում այդ տարածվածությունը կազմում է 2 տոկոս վիրուսային հեպատիտ B-ի և 4-5 տոկոս՝ C-ի համար։ Դա նշանակում է՝ հայ ազգաբնակչության այդ հատվածը տարիներ շարունակ ապրում է հեպատիտ B և C վիրուսների հետ։ Այսինքն՝ դա գլոբալ խնդիր է թե՛ ողջ աշխարհի, թե՛ մեզ համար։ Երկու վիրուսների դեպքում էլ Եվրոպական տարածաշրջանում մենք համարվում ենք միջին տարածվածության երկիր։

Վիրուսային հեպատիտներն, ինչպես եղել են ակտուալ, այնպես էլ այս համավարակի շրջանում են պահպանում իրենց արդիականությունը։ Այս տարի էլ ԱՀԿ-ն հուլիսի 28-ի համար առանձնացրել է հերթական կարգախոսը՝  Առանց հեպատիտների ապագա։ Իսկ դրան պիտի հասնենք 2030-ին, ինչը կանխորոշվել էր դեռ մինչև համավարակը։ Համոզված եմ՝ մասնագետների  համառ աշխատանքի շնորհիվ թույլ չենք տալու, որ այս խնդիրը կորցնի իր արդիականությունը, և հասնելու ենք այդ գեղեցիկ երազի, այն է՝ առանց հեպատիտների ապագայի իրականացմանը։

Ամբողջ աշխարհի մասնագետներիս համար կա մի նուրբ խնդիր․ երկու վիրուսային հեպատիտներն էլ շատ ժամանակ ընթանում են անախտանիշ, ինչպես՝ այսօր մեր կողքին ապրող կորոնավիրուսը։ Այսինքն՝ վարակված տասը հիվանդից ինը չգիտեն, որ վարակակիր են, և երկար ժամանակ ապրում են վիրուսի հետ։ Հետևաբար մեկ այլ կարգախոս էլ հնչում է այս տարվա կարգախոսի կողքին՝ եկեք փնտրենք այսօրվա «կորած» միլիոններին։ Եվ ինչպես ողջ աշխարհն ու մեր տարածաշրջանը փնտրում է «կորած» միլիոններին, այնպես էլ մեր հանրապետությունը փնտրում է իր «կորած» հազարներին։

Եվ հեպատիտ B-ն և հեպատիտ C-ն, պայմանավորված ինֆեկցված օրգանիզմում այդ երկու վիրուսների երկարատև գոյությամբ, հանգեցնում են մի շարք բարդությունների։ Այսինքն՝ վիրուսակրությունը ժամանակի ընթացքում վերածվում է քրոնիկ հեպատիտի։ Չհայտնաբերման, չբուժման դեպքում այն կվերածվի լյարդի ցիրոզի, և, ինչու ոչ, լյարդի առաջնային ուռուցքի։

Նշեմ, որ կորոնավիրուսային ինֆեկցիան հեպատիտով վարակվածների, մասնավորապես լյարդի ցիրոզ ունեցող հիվանդների մոտ, շատ ծանր ընթացք է ստանում՝ երբեմն բերելով մահացության։ Ուստի հեպատիտով վարակվածների հայտնաբերման համար ևս շատ կարևոր է թեստավորումը, ինչպես անում ենք կորոնավիրուսի դեպքում։ Ի դեպ, թեստավորում պահանջում է ցանկացած վիրուսային ինֆեկցիա։ Եթե կորոնավիրուսն ընդամենը յոթ ամսական է, ապա հեպատիտ C-ն արդեն 30 տարեկան է, իսկ հետպատիտ B-ն՝ 50՝ սկսած իրենց հայտնաբերումից։ Հետևաբար յոթ ամսական կորոնավիրուսն իրավունք չունի խանգարելու 30 և 50 տարեկան, երկարատև ճանապարհ անցած հեպատիտային վիրուսների խնդիրների կարգավորմանը։

Ի վերջո, ողջ աշխարհի մասնագետների, միջազգային ասոցիացիաների համառ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր հեպատիտ C-ն դարձել է բուժելի հիվանդություն․ մեզ մնում է ընդամենը թեստավորել և հայտնաբերել, այսպես կոչված, «կորածներին» և կազմակերպել բուժումը։ Վերջին տարիներին ՀՀ ԱՆ-ն իրագործում է տարբեր խմբաքանակների պետպատվերով բուժման ծրագրեր։ Ակնկալվում է, որ այս տարի ևս կունենանք հեպատիտ C-ով ինֆեկցված 1000 հիվանդների անվճար բուժում։   

Ինչ վերաբերում է հեպատիտ B-ին, այն  կանխարգելման և բուժման առումով կառավարելի հիվանդություն է։ Բուժում նշանակում է հեպատիտ B վիրուսի ակտիվության ընկճում մինչև վիրուսակրությունը։ Ստեղծված է պատվաստանյութ հեպատիտ B-ի դեմ։ 150-ից ավելի երկրներում այն օգտագործվում է պետական ծրագրի ձևով, ներառյալ ՀՀ-ն։ 2000 թվականից այդ պատվաստանյութն օգտագործվում է մեր նորածինների համար։ Արդյունքում ունենք բավականին մեծ արդյունավետություն մինչև 14 տարեկան երեխաների մոտ։ Իսկ եթե այդ տարիքում չենք վարակվում, հետագա տարիներին հիմնականում բացառում ենք հիվանդության քրոնիկ ընթացքը։ ՀՀ-ում այն բոլոր երեխաները, որոնց մոտ հայտնաբերվում է հեպատիտ B, այս կամ այն պատճառով կամ չեն ստացել պատվաստում կամ ստացել են ոչ կանոնավոր ձևով։  

-Այս տարի ինչպե՞ս կնշվի Վիրուսային հեպատիտների իրազեկության և պայքարի օրը միջազգային մակարդակով և մեր հանրապետությունում։

-Վերջին շաբաթներին վեբինարները բավականին արդարացված են։ Ուստի հուլիսի 27-ին ևս կունենանք երկու լուրջ վեբինար։ Մեկը կազմակերպել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային օֆիսը, որին կմասնակցենք որպես տարածաշրջանային երկիր։ Ելույթ են ունենալու աշխարհահռչակ մասնագետներ՝ հանդես գալով նոր առաջարկություններով։ Նույն օրը պլանավորած հաջորդ միջազգային վեբինարին կլսենք թվով տասը այլ աշխարհահռչակ մասնագետների, որ կներկայացնեն հեպատիտային այդ երկու ինֆեկցիաները և դրանց վարման կարգը կորոնավիրուսային դարաշրջանում։ Ամեն բան անելու ենք, որ կորոնավիրուսը չխանգարի նախկին առաջարկների իրագործմանը։

Քանի որ վիրուսային հեպատիտներն արդեն մշակված ուղեցույցներով վիրուսներ են, այսօր մեր հիմնական խնդիրն է հեպատիտ B-ն դարձնել բուժելի հիվանդություն։ 2030-ի՝ առանց հեպատիտների տարի լինելու որոշումը մեր, Եվրոպական տարածաշրջանի և ողջ աշխարհի ապագան է։

Հուլիս 28-ին նախատեսում ենք պատշաճ արտահագուստով իրազեկության թերթիկներ, «Ապագան առանց հեպատիտների», «Փնտրումենք մեր «կորածներին»» խորագրերով բրոշյուրներ բաժանել մարդկանց։ Ինքս կունենամ նաև մի քանի հեռուսատատեսային հարցազրույցներ։  

Բոլորը գիտեն, որ ՀՀ-ում վիրուսային  հեպատիտների հետ կապված խնդիրները միշտ էլ պատշաճ մակարդակով ենք կազմակերպել։ Ուստի այսօր էլ դրանք շարունակում են մնալ ԱՆ-ի և մեր կառավարության ուշադրության կենտրոնում։

-Համավարակի այս ամիսներն ինչպիսի՞ փորձառություն էին մեր հասարակության, հատկապես  բուժաշխատողների համար։

-Սա խնդիր էր ոչ միայն մեր հասարակության, այլև ողջ աշխարհի բնակչության համար։ 150 երկրում արձանագրվել է տարբեր չափերի ու տարածվածության կորոնավիրուսային ինֆեկցիա։ Ցավում եմ, որ մեր հանրապետությունում այն բավականին լուրջ տարածում ստացավ։ Բոլոր դեպքերում աշխատում ենք այդ ինֆեկցիայի հետ և կարողանում ենք կառավարել այն։ Որպես վարակաբան՝ աշխատել եմ մեկ ամիս, և այժմ ուզում եմ գովեստով ներկայացնել առաջին գծում մնացած իմ գործընկերներին։ Նրանց պայքարը վիրուսի դեմ ես համեմատում եմ սահմանում ընթացող պայքարի հետ․ մեր բժիշկներն էլ արդեն ամիսներ կարողանում են կյանքեր փրկել կորոնավիրուսի ճիրաններից։  

Որքան էլ ծանր ու մահաբեր լինի ինֆեկցիան, ճիշտ կառավարման, ճիշտ մոտեցման և նորանոր ուղեցույցների ճիշտ օգտագործման միջոցով կկարողանանք հասնել այդ վիրուսի հաղթահարմանը, ինչպես հեպատիտ C-ի դեպքում։ Ամեն անգամ բուժման ուղեցույցում փոփոխվում են դեղամիջոցները, և հավանաբար շատ շուտով կունենանք նոր դեղամիջոց։ Խնդրանքս է, որ չլինեն ավելորդ խոսակցություններ այն բնագավառներում, որտեղից ոչինչ չենք հասկանում։ Ուրախալի է, որ այս դեղամիջոցը կմտնի ՀՀ՝ կանխելով հիվանդության ծանր ընթացքը, թոքերի արհեստական շնչառության միացումը, որի դեպքում մահացությունն ավելի է մեծանում։ Հայաստան մտած խմբաքանակի չափով կկարողանանք նոր կյանք տալ մարդկանց։

-Տիկին Ղազինյան, ի՞նչ կոչերով կամփոփեք մեր զրույցը։

-Իմ կոչն է՝ եղեք տեղեկացված, ենթարկվեք դաշտին տիրապետող մասնագետների խորհրդատվությանը․ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել։ Լավ է, որ գոնե վերջին շրջանում քչացել են կորոնավիրուսային ինֆեկցիայի գոյություն չունենալու մասին խոսակցությունները։

Ես նաև կոչ եմ անում չմոռանալ, որ կորոնավիրուսային ինֆեկցիան իրավունք չունի մոռացության տալու այն, ինչ այժմ ստեղծել է բժշկագիտությունը։ Առաջարկում եմ չմոռանալ թեստավորվել՝ վիրուսային հեպատիտների հայտնաբերման և ժամանակին ճիշտ բուժում կազմակերպելու համար։ Շատ ուրախ եմ, որ համարյա բոլոր վիրաբուժական միջամտություններից առաջ հիվանդները հետազոտվում են և՛ հեպատիտ B-ի և C-ի համար: Ուստի շատերի մոտ այն համարվում է պատահական գտածո։ Որքան գիտակից լինենք և ճանաչենք բնության մեջ գոյություն ունեցող անտեսանելի էակներին, որոնք պարբերաբար իրենց զգացնել են տալիս և երբեմն էլ անում այն, ինչ արեց կորոնավիրուսը, այնքան ավելի շուտ կավարտենք մեր հաղթական պայքարը դրանց դեմ։

Չմոռանանք՝ առողջ լինելու համար իրազեկվածությունը կարևոր նախապայման է։

 

                                                                                                                                          Արփի Խաչատրյան
 

Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր Հասմիկ Ղազինյան հարցազրույց

Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի հանդեպ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Ավելին
Ավելին