f

Անկախ

Վեցերորդ տարին անընդմեջ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպեց Ջիվանական օրը


Հուլիսի 26-ին Աշուղ Ջիվանու ծննդավայր Կարզախ գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և  Ջիվանու տուն-թանգարանի համատեղ ջանքերով նշվեց Ջիվանական օրը, որն այս անգամ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փոքրամասշտաբ էր:

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակի տնօրենը, Կարզախ գյուղի հոգևոր հովիվը  և գյուղի բնակիչները:

Տոնակատարության ընթացքում համերգային ելույթներով հանդես եկան Կարզախի՝ Ջիվանու անվան երգի-պարի անսամբլի սաները: Միջոցառման սկզբում նրանք  ներկայացրին Կարզախ գյուղի պատմությունը, ապա Ջիվանու կյանքն ու ստեղծագործությունը, մեծերի մտքերը Ջիվանու մասին: Այս ամենը ուղեկցվեց Ջիվանու երգերով և ազգագրական պարերով, որոնց միացավ նաև միջոցառման հանդիսատեսը:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու կիսանդրու առջև և հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, ապա մասնակցեցին Կարզախի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրումը ակտիվացրեց մշակութային կյանքը Ջավախքում, հատկապես Կարզախ գյուղում.

«ՋԱՀ-ի հիմնադրման օրվանից ի վեր Ջիվանական օր տոնակատարությունը կազմակերպվում է ՋԱՀ-ի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:  Չնայած այս տարի համավարակը ստիպեց շատ ծրագրեր հետաձգել, բայց ՋԱՀ-ը իր կողմից  հիմնադրված և սպասարկվող Ջիվանու տուն-թանգարանի հետ համատեղ որոշեց թեկուզ փոքր մասշտաբով կազմակերպել այս ավանդական միջոցառումը և այդ ձևով վերարժևորել Ջիվանու ստեղծագործական ժառանգությունը»:

Ջիվանու տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանը նշեց. «Համավարակի պատճառով թանգարանը այցելուներ չունի, բայց շարունակում է ակտիվ աշխատանքը առցանց հարթակում՝ տնից թանգարան տարբերակով: Այնուամենայնիվ, Ջիվանական օրը տարվա ամենակարևոր միջոցառումն է մեզ համար, և այն անտեսել պարզապես չէր կարելի»:

Ջավախք

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին