f

Անկախ

Հունահռոմեական ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում


Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Էդուարդ Սահակյանի գլխավորած Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջական կազմով:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (87կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլին:

63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից։ Նրա մրցակիցը կլինի վրացի Լևան Կավջարաձեն:

Կարապետ Չալյանը որակավորման փուլում կմրցի Շվեցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենի հետ:

Մաքսիմ Մանուկյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից. մրցակիցը վրացի Տորնիկե Ձամաշվիլին է:

130 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը մեկնարկային 1/8 եզրափակչում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբահ Սալեհ Շարիաթիի հետ:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնի փետրվարի 11-ին:

Սպորտ հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպայի առաջնություն Իտալիա

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին