f

Անկախ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտնում է իր վճռական բողոքը իրականացվող հակաօրինական գործընթացի դեմ


Սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը ներկայացնող 44 պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտցվեց ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որը առաջին ընթերցման ժամանակ չստանալով ընդունման համար բավարար ձայներ, անմիջապես դրվեց քվեարկության, շրջանցելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ ԱԺ կանոնակարգ և ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքների համապատասխան դրույթներով սահմանված՝ նախագիծը ՀՀ Սահմանադրական դատարան եզրակացության ներկայացնելու մասին աներկբա պահանջը։ Հապճեպ քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավորների 88 ձայներով ընդունվեց այն համաժողովրդական հանրաքվեի դնելու ապօրինի որոշումը, որը և ներկայացվեց ՀՀ Նախագահի ստորագրությանը։ Համանման հապճեպությամբ, սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ Նախագահը ստորագրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը, և սույն թվականի ապրիլի 5-ը նշանակեց հանրաքվեի անցկացման օր։

Հաշվի առնելով հարցի հատուկ կարևորությունը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ Սահմանադրության և օրենքների այն կոպիտ ու բացահայտ խախտումներին, որոնցով ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է և ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է վերոնշյալ որոշումը։ Մասնավորապես՝

1. ՀՀ Սահմանադրության 169 հոդվածի 2-րդ մասը պահանջում է, որ Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվե նախաձեռնելու պարագայում ՀՀ Ազգային Ժողովը պարտադիր դիմի ՀՀ Սահմանադրական դատարան ։ ՀՀ Ազգային ժողովը ակնհայտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության այս կարևորագույն նորմը։

2. ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի Գլուխ 19-ի 86 հոդվածը սահմանում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության փոփոխության նախագծերը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ որոշումների ընդունման ընթացակարգի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը նախ պետք է քվերակվեն առաջին և երկրորդ ընթերցմամբ, և հարցը կարող է դրվել երկրորդ ընթերցման միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դրական եզրակացություն ստանալուց հետո։ Սահմանված կանոնակարգային ընթացակարգը միարժեք է ու տարընթերցում չի ենթադրում, բայց ՀՀ ԱԺ կողմից վերոնշյալ երկու պահանջներն էլ խախտված են։

3. ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 2 կետը ևս միարժեք սահմանում է, որ ՀՀ ԱԺ-ն սահամանդրական փոփոխությունների նախագիծը պարտադիր ներկայացնում է ՀՀ Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը պարզելու համար, և այս դրույթը որևէ երկիմաստ մեկնաբանության տեղ չի թողնում։ Կրկին շեշտենք, որ դա չի արվել և հարցը ներկայացվում է ժողովրդի դատին՝ առանց դրա օրինականությունը հաստատելու։

4. Բացի ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների պահանջների ակներև խախտումներից, հանրաքվեի մասին որոշումը նաև խախտում է ընդունված իրավաստեղծ պրակտիկան, երբ ՀՀ սահմանադրության ցանկացած փոփոխություն դրվում է նախապես հանրային քննարկման, և ներկայացվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ իրավական եզրակացության։ Փոփոխության նախագծի հեղինակները, ըստ երևույթին, գիտակցելով ներկայացված նախագծի ոչ իրավաչափ բնույթը, խուսափել են այդ կարևորագույն գործընթացից ևս, դրանով վտանգելով Հայաստանի միջազգային պարտավորությունները և հեղինակությունը։

Խախտելով ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների պահանջները, ԱԺ մեծամասնությունը նախաձեռնել է հակասահմանադրական և հակաօրինական գործընթաց, որի մեջ նա փորձում է մոլորեցնելով ներքաշել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ելնելով վերը շարադրվածից, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտնում է իր վճռական բողոքը իրականացվող հակաօրինական գործընթացի դեմ, և կոչ է անում պետականամետ բոլոր քաղաքական, հասարակական և մասնագիտական կազմակերպություններին, շահագրգիռ բոլոր քաղաքացիներին համատեղ պայքար սկսել Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի և օրինականության վերականգման համար։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ

«Ազգային օրակարգ» կուսակցություն հայտարարություն հանրաքվե Սահմանադրական դատարան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին