f

Անկախ

Ինչ թեկնածու էլ առաջադրվեր, միևնույն է, որոշակի իրարանցում լինելու էր. Մակունցը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին


ՍԴ դատարանի դատավորի թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին, ներկայացրել է կառավարությունը եւ ԱԺ-ն, այդ թվում «Իմ քայլը» խմբակցությունը բավարար ժամանակ ունի, որպեսզի կարողանանք թեկնածուին մեզ հուզող բոլոր հարցերն ուղղել ինչպես ԱԺ նիստերի դահլիճում, այնպես էլ առանձին հանդիպում կազմակերպելով, ինչը պատրաստվում ենք անել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, այդ հանդիպումից հետո, որը կլինի այս շաբաթ, իրենց հուզող հարցերի պատասխանները, բոլոր հանգամանքները պարզելուց հետո պատգամավորներն, իհարկե, կձեւավորեն իրենց դիրքորոշումը:

Դիտարկմանը, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ու նախկին քաղբանտարկյալները բաց նամակով դիմել են պատգամավորներին՝ կոչ անելով դեմ քվեարկել մի մարդու թեկնածությանը, որի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը եղել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Վճռաբեկ դատարնի քրեական պալատի նախագահ եւ ինքն է դակել «արտի 1»-ի գործով մեղադրական դատավճիռները, Մակունցն ասաց. «Հաշվի առնելով հարցի զայուն լինելը, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն են որոշակի դիրքորոշում ձեւավորել, թույլ տվեք այդ առումով որեւէ մեկնաբանություն չանել: Ամեն դեպքում խոսքը մի մարդու մասին է, որն անմիջական մասնակցություն չի ունեցել որեւէ դատավճռի կամ դատական գործի քննության հետ:

Ես չեմ ճանաչում թեկնածուին, ծանոթացել եմ կենսագրությանը, այս պահին ունեմ դրա վրա հիմնված միայն նախնական տպավորություն»:

Հարցին, թե անակնկա՞լ էր Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը, քանի որ շրջանառվում էին բոլորովին այլ անուններ՝ Գագիկ Ջհանգիրյան, Կարեն Անդրեասյան, Արտակ Զեյնալյան, Մակոևւնցը պատասխանեց. «Ինչ թեկնածու էլ առաջադրվեր, միեւնույն է, որոշակի իրարանցում լինելու էր այդ թեկնածուի անվան շուրջ: Կլինեին շհառու խմբեր, որոնք ավելի լավ կճանաչեին թեկնածուին եւ իրենց կարծիքը կարտահայտեին:

Կառավարությունն ազատ է ներկայացնել ցանկացած թեկնածուի, իսկ ԱԺ-ն կարծիք կձեւավորի եւ այն կներկայացնի»:

Լիլիթ Մակունց Սահմանադրական դատարան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին