f

Անկախ

ԱԺ մեծամասնությունը նախաձեռնել է հակասահմանադրական եւ հակաօրինական գործընթաց. «Ազգային օրակարգ»


Սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը ներկայացնող 44 պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտցվեց ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որը առաջին ընթերցման ժամանակ չստանալով ընդունման համար բավարար ձայներ, անմիջապես դրվեց քվեարկության, շրջանցելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ ԱԺ կանոնակարգ եւ ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքների համապատասխան դրույթներով սահմանված՝ նախագիծը ՀՀ Սահմանադրական դատարան եզրակացության ներկայացնելու մասին աներկբա պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հապճեպ քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավորների 88 ձայներով ընդունվեց այն համաժողովրդական հանրաքվեի դնելու ապօրինի որոշումը, որը եւ ներկայացվեց ՀՀ Նախագահի ստորագրությանը։ Համանման հապճեպությամբ, սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ Նախագահը ստորագրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը, եւ սույն թվականի ապրիլի 5-ը նշանակեց հանրաքվեի անցկացման օր։

Հաշվի առնելով հարցի հատուկ կարեւորությունը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների այն կոպիտ ու բացահայտ խախտումներին, որոնցով ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է եւ ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է վերոնշյալ որոշումը։ Մասնավորապես՝

1. ՀՀ Սահմանադրության 169 հոդվածի 2-րդ մասը պահանջում է, որ Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվե նախաձեռնելու պարագայում ՀՀ Ազգային Ժողովը պարտադիր դիմի ՀՀ Սահմանադրական դատարան։ ՀՀ Ազգային ժողովը ակնհայտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության այս կարեւորագույն նորմը։

2. ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի Գլուխ 19-ի 86 հոդվածը սահմանում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության փոփոխության նախագծերը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ որոշումների ընդունման ընթացակարգի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը նախ պետք է քվերակվեն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, եւ հարցը կարող է դրվել երկրորդ ընթերցման միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դրական եզրակացություն ստանալուց հետո։ Սահմանված կանոնակարգային ընթացակարգը միարժեք է ու տարընթերցում չի ենթադրում, բայց ՀՀ ԱԺ կողմից վերոնշյալ երկու պահանջներն էլ խախտված են։

3. ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 2 կետը եւս միարժեք սահմանում է, որ ՀՀ ԱԺ-ն սահամանդրական փոփոխությունների նախագիծը պարտադիր ներկայացնում է ՀՀ Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը պարզելու համար, եւ այս դրույթը որեւէ երկիմաստ մեկնաբանության տեղ չի թողնում։ Կրկին շեշտենք, որ դա չի արվել եւ հարցը ներկայացվում է ժողովրդի դատին՝ առանց դրա օրինականությունը հաստատելու։

4. Բացի ՀՀ Սահմանադրության եւ սահմանադրական օրենքների պահանջների ակներեւ խախտումներից, հանրաքվեի մասին որոշումը նաեւ խախտում է ընդունված իրավաստեղծ պրակտիկան, երբ ՀՀ սահմանադրության ցանկացած փոփոխություն դրվում է նախապես հանրային քննարկման, եւ ներկայացվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ իրավական եզրակացության։

Փոփոխության նախագծի հեղինակները, ըստ երեւույթին, գիտակցելով ներկայացված նախագծի ոչ իրավաչափ բնույթը, խուսափել են այդ կարեւորագույն գործընթացից եւս, դրանով վտանգելով Հայաստանի միջազգային պարտավորությունները եւ հեղինակությունը։

Խախտելով ՀՀ Սահմանադրության եւ սահմանադրական օրենքների պահանջները, ԱԺ մեծամասնությունը նախաձեռնել է հակասահմանադրական եւ հակաօրինական գործընթաց, որի մեջ նա փորձում է մոլորեցնելով ներքաշել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Ելնելով վերը շարադրվածից, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտնում է իր վճռական բողոքը իրականացվող հակաօրինական գործընթացի դեմ, եւ կոչ է անում պետականամետ բոլոր քաղաքական, հասարակական եւ մասնագիտական կազմակերպություններին, շահագրգիռ բոլոր քաղաքացիներին համատեղ պայքար սկսել Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի եւ օրինականության վերականգման համար։

ՖԲ Գրառում հայտարարություն

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին