Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենթուսը» ուժերը չափեց «Սամպդորիայի» հետ: Մաուրիցիո Սարիի թիմը Քրիշտիանու Ռոնալդուի և Ֆեդերիկո Բերնարդեսկիի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին 2-0 հաշվով։ 9-րդ անգամ անընդմեջ Իտալիայի Ա սերիայի չեմպիոնի կոչումը նվաճում է «Յուվենթուսը»։
«Յուվենթուսը» միավորների քանակը հասցրեց 83-ի և անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Ինտերի» համար։
Այսպիսով, «Յուվենթուսը» 36-րդ անգամ դառնում է Իտալիայի չեմպիոն։ «Բիանկոներիները» այս ցուցանիշով շարունակում են ռեկորդակիր մնալ։
«Յուվենթուսը» չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2012-ի մայիսի 6-ին և դրանից հետո անընդմեջ պաշտպանել է։