TMZ պորտալի փոխանցմամբ՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերն անձամբ այցելել է երաժիշտ Քանյե Ուեսթին ՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման համաձայն, Բիբերն այցելել է Վայոմինգ նահանգում գտնվող Քանյեի ագարակ: Նշվում է, որ Բիբերն ու Ուեսթը մտերիմ են, որից հրատարակությունը ենթադրում է, որ կանադացի երգիչն այցելել է Ուեսթին՝ աջակցելու համար:
Ինչպես հաղորդվում է, Ուեսթը չի պատասխանում կնոջ՝ Քիմ Քարդաշյանի զանգերին և երկու անգամ հրաժարվել է տեսնել նրան: Ընտանիքի ընկերները պնդում են, որ Քարդաշյանը փորձում է զրուցել ամուսնու հետ, ով ցանկանում է Միացյալ Նահանգների նախագահ դառնալ վերջինիս հոգեկան առողջության մասին, բայց նա դեմ է: