Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի համաճարակի բռնկման ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն։
Օրինակ՝ կառավարությունը սկզբում չի գիտակցել խնդրի ծավալը: «Մենք, հավանաբար, սկզբում չենք տեսել ծավալները, և որ վիրուսը մարդուց մարդուն փոխանցվում է ասիմպտոմատիկ ձևով», - խոստովանել է վարչապետը:
Ընդ որում՝ Ջոնսոնը նշել է ձեռք բերված փորձից դաս քաղելու անհրաժեշտությունը:
«Ժամանակ կլինի հասկանալու համար, թե հստակ ինչը կարող էինք այլ կերպ անել», - ամփոփել է նա:
Վերջին տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 300 հազար դեպք և հիվանդության 45,5 հազ. մահացու ելք։