f

Անկախ

Naro Dolls-ի տիկնիկները բարի ու լուռ ընկեր են իրեց տիրոջ կամ տիրուհու համար. Նարինե Մինասյան


Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի  գեղեցիկ արտացոլում է: Այն մեր մշակույթում այսօր պահպանվում է հատուկենտ նվիրյալների շնորհիվ:

 Շատերը տիկնիկագործության մասին մտածում են որպես ժողովրդական սիրված ժամանցի ձևի մասին, բայց Հայաստանում այն նաև հնագույն արվեստի ձև է՝ թատրոնների ու տիկնիկագործ վարպետների իր ծաղկող համայնքով։

Գյումրեցի տաղանդավոր տիկնիկագործ Նարինե Մինասյանը  մանկուց սիրելով կար ու ձևը՝ հաճախ իր տիկնիկների համար նոր զգեստներ էր կարում: Տասը տարուց ավել բանկային համակարգում աշխատելուց հետո, 2016 թվականին Նարինեն որոշեց իրականություն դարձնել իր վաղեմի երազանքը. ստեղծել ձեռագործ խաղալիքների և տիկնիկների իր ապրանքանիշը՝ Naro Dolls-ը : Օգտագործելով հատընտիր և գունագեղ կտորներ՝ Նարինեն ստեղծագործ կերպար է հաղորդում յուրաքանչյուր տիկնիկին՝ նրանց անվանակոչելով գեղեցիկ և ինքնատիպ անուններով:Շատ է սիրում աշխատել գեղեցիկ ու հարուստ կտորների հետ: Նրանց համար անուններն ընտրում է շատ մեծ զգուշությումբ, որ սազի իր տեսքին և բնավորությանը, փորձում է նմանություն գտել գրքերի հերոսների հետ:

Տիկնիկագործության մանրամասների մասին  «Անկախ»-ը   զրուցել  է գյումրեցի  տիկնիկագործ  Նարինե Մինասյանի հետ:

Ինչպե՞ս ստացվեց, որ բանկային համակարգի աշխատակից Նարինե Մինասյանը դարձավ տիկնիկագործ:

-Բնակային համակարգից դուրս գալուց հետո չունեի հստակ պատկերացում թե ինչով  եմ զբաղվելու՝ միայն մի բան գիտեի հստակ,  որ էլ երբեք այդ ոլորտ չեմ վերադառնա: Եվ որպեսզի այդ թվերի աշխարհից կտրվեի, պարզապես զբաղմունքի, մտքերս ցրելու համար  սկսեցի հաճախել Իտալիայի  հյուպատոսարանին կից կերամիկայի լաբորատորիա, որտեղ կավի վրա նկարազարդումներ էի անում: Զբաղմունքը  դարձավ աշխատանք և իմ մեջ սեր արթնացրեց  դեպի ստեղծագործական աշխարհը, արարելը:  Եվ մոտ  մեկ տարի այստեղ աշխատելուց հետո  որոշեցի զբաղվել  իմ  սեփական գործով՝  ստեղծել  ձեռագործ տիկնիկներ:

Ընդհանրապես տիկնիկները եղել են իմ մանկության լավագույն ընկերները, որոնք մինչև հիմա պահպանվել են:  Շատ եմ սիրել նրանց համար տարբեր զգեստներ կարել և գործել:

Դե , պահն էլ հասունացել էր, որոշեցի մանկության հաճելի զբաղմունքը կյանքի կոչել  բիզնեսի  տեսքով:

– Կպատմե՞ք  ձեր  առաջին  տիկնիկի  մասին:

– Որ պահին այդ միտքը ծնվեց իմ գլխում .  ասեմ,  երբ պատահական թերթի կրպակում տեսա մի ամսագիր ՝ գրավիչ  շապիկով» ՝  « Пасхальные кролики»:  Եվ  քանի  որ առջևում  Սուրբ  Զատկի  տոնն էր, որոշեցի   պատրաստել  և  վաճառել,  ինչու՞   ոչ:

Երբ դիտում էի  Ձեր աշխատանքները, ինձ թվաց, որ կերպարները շատ բարի են, հանգիստ, նրանցից դրական էներգիա է փոխանցվում…  Ինչպ՞ես  են  ստեղծվում այդքան գեղեցիկ և ինքնատիպ տիկնիկային  կերպարները, դրանք հեքիաթների՞ց են, թե՞ մտացածին կերպարներ են։  Ինչպե՞ս  է կատարվում նրանց անունների ընտրությունը:

 –Կերպարները իրականում հեքիաթներից  չեն,  բայց հեքիաթային են:  Սիրում եմ,  երբ դրանք  տարբերվող  են և  խոսուն:  Տիկնիկի վրա աշխատելու ժամանակ  արդեն  սկսում  եմ պատկերացնել, թե իմ կարդացած գրքերից որ մեկի հերոսին է նման, փոձրում եմ այդ բնավորությունը  փոխանցել   իրենց:

Որքա՞ն ժամանակ է տևում  տիկնիկ  պատրաստելը, կա՞պ  ունի  ձեր  տրամադրությունը:

–Այ,  դա  այնքան  բարդ է  ու  տարբեր: Տրամադրությունն  իհարկե կապ ունի, բայց պարտադիր չէ,  որ լինի բարձր տրամադրություն:  Տխուր ժամանակ էլ   շատ  գեղեցիկ տիկնիկներ  են ստեղծվում: Մեկ տիկնիկ  պատրաստելը  կարող է տևել  7-ից  մինչև  15 օր, նայած բարդության աստիճանի: Կա տիկնիկ, որ իրենից ներկայացնում է մոտ 30 առանձին պատրաստված դետալների ու մասերի միացում, որը  բնականաբար շատ բարդ է:

  – Հիմնականում   ի՞նչ  նյութեր  եք  օգտագործում  նման  գունագեղ   տիկնիկներ պատրաստելիս:

  – Նյութերի ընտրության հարցում շատ զգույշ եմ:  Ամեն պատահած  կտորով  չեմ բավարարվում,  մինչև  իմ  պատկերացրածին  համապատասխան  կտոր  չգտնեմ, ավարտուն տեսքի  չեմ  բերի  տիկնիկը: Սիրում եմ,  երբ աշխատանքային  նյութերը  որակյալ  են, բնական,  շփման  և շոշափելու  համար  հաճելի:

-Ժամանակակից երեխաներին հետաքրքրելու համար այսօր ստեղծվող տիկնիկերն  իրենց մեջ պետք է կրեն ժամանակի շունչը, աշխարհայացքը, մշակույթը և գեղագիտական ճաշակըԻսկ  ի՞նչ են իրենցից ներկայացնում  Naro Dolls ապրանքանիշի   տիկնիկները, ի՞նչ   են  նրանք արտացոլումի՞նչ  են խորհրդանշում:

- Նախ և առաջ  Naro Dolls-ի   տիկնիկները դրանք  բարի ու լուռ  ընկեր են  իրեց տիրոջ  կամ տիուհու  համար:  Երբ ուրախ ես, նայում ես նրան,  զգում ես,  որ  լումա  ունի  քո ուրախության  մեջ,  երբ   տխուր ես ու թախծոտ՝  ուզում ես գրկել,  որ տխրությունդ  անցնի:

 

 – Ինչպե՞ս է իրականացվում  Ձեր  տիկնիկների  վաճառքըՈվքե՞ր  են  Naro Dolls-ի գնորդները. Հիմնականում  հայե՞ր  են,  թե՞  արտասահմանցիներ:

 –Վաճառքը իրականացնում եմ ինչպես համացանցի միջոցով,  այնպես էլ  ցուցադրվում  են որոշ  հուշանվերների  խանութներում:  Գնորդները  թե'   հայեր են,  թե'  արտասահմանցիներ, չեմ  կարող  տարաբաժանել: 

 

 – Որպես երիտասարդ արվեստագետ`  ի՞նչ  խնդիրների  եք  բախվում:

–Շատ  եմ ափսոսում,  որ չունեմ  թեկուզ տարրական նկարչական կրթություն:  Այն բավականինն   կհեշտացներ  իմ  աշխատանքը,  սակայն  չեմ  դժգոհում, փորձում եմ կամաց-կակաց  լրացնել   բացը :

 

Ո՞րն  է  Ձեր  ոգեշնչման  աղբյուրը։

– Ոգեշնչվում եմ  ճամփորդություններից, գրքերից, երեխաների ուրախ  քրքիջներից, գեղեցիկ կտորներից,  բնությունից,  մշակութային  վայրեր  այցելելուց.  Մի  խոսքով  այն ամենից՝  ինչը գեղեցիկ  է , զվարճալի  ու  բարի:

 

Հարցազրույցը՝   Թամարա  Թորոսյանի

 

 

մշակույթ Նարինե Մինասյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին