Չինաստանի արտգործնախարարությունը որոշում է կայացրել չեղարկել Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը շահագործելու լիցենզիան։ Այդ մասին նշվել է գերատեսչության կայքի տարածած հաղորդագրության մեջ։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախարարությունը տեղեկացրել է Չինաստանում ԱՄՆ դեսպանատանը այդ որոշման մասին և պահանջել է դադարեցնել ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ամբողջ գործունեությունը, նշվել է հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ այդ միջոցները «անհրաժեշտ արձագանք» են ամերիկյան կողմի գործողություններին:
«Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների ներկայիս իրավիճակն այն է, ինչ Չինաստանը չի ցանկանում տեսնել, և դրա պատասխանատուն ամբողջովին Միացյալ Նահանգներն է», - նշվել է Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Չինաստանից պահանջել է փակել Ամերիկյան Հյուսթոնում գլխավոր հյուպատոսությունը: