f

Անկախ

«Արտակարգ իրավիճակներում հայերի պես ազգ չկա»․ Վազգեն Մանուկյան


Արծրուն Պեպանյանի հեղինակային «Վերելք» հաղորդաշարի «Երկար զրույց» շարքի անդրանիկ թողարկման շրջանակներում , անդրադառնալով Պեպանյանի հարցին, թե արդյո՞ք հայ ժողովուրդը անցյալով պայմանավորված ինչ-որ նստվածքային գծեր ունի, որ խանգարում է նորմալ պետություն ունենալ, ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ կուսակցության ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է․ 

«Բայց դու պետությունդ պետք է այնպես կառուցես, որ համապատասխանի ժողովրդիդ մտածողությանը, ոչ թե մի պետություն մտածես մտքումդ, հետո ասես, որ այս ժողովուրդը չի համապատասխանում»։

Պեպանյանի դիտարկմանը, թե արդյո՞ք հիմա չունենք այն պետությունը, որը համապատասխանում է ժողովրդի մտածողությանը, Մանուկյանն ասել է․

«Չէի ասի։ Մեր ժողովրդի մեջ մի ուրիշ բան կա, երկար ժամանակ պետականություն չունենալը միգուցե․․․բայց հիմա որ Դուք ասում եք, ես նույնիսկ այդ թերությունը չեմ տեսնում։ Օրինակ, նայեք, Միացյալ Նահանգների պես հզոր պետությունը՝ Նոբելյան մրցանակակիրների մեծ մասը Միացյալ Նահանգներում է ապրում, լավագույն նոր տեխնոլոգիաներ և այլն։ Անցյալ ընտրություններին Քլինթոնը և Թրամփը պայքարում էի, թե ով պետք է դառնա այդ սուպեր պետության ղեկավար։ Ես կամաչեի ամերիկացիների փոխարեն։ Ինչքան փայլուն  մարդիկ ունեն, բայց ովքեր են թեկնածուները։ Հիմա վեճը գնում է Թրամփի ու Բայդենի միջև։ Ես ինչի՞ց եկա դրան։ Ուզում էի ասել, որ մեր ժողովուրդը դեռ չի սովորել ընտրություն անել, բայց այդ ո՞ր ժողովուրդն է սովորել»։

Արծրուն Պեպանյանը, հիշեցնելով 2007 թվականին Վազգեն Մանուկյանի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանում ընթանում է չհայտարարված քաղաքացիական պատերազմ երկու տեսակների միջև, հարցրել է, թե արդյո՞ք հիմա էլ է նա շարունակում պնդել այդ միտքը։

«Հիմա ավելի պարզ է երևում, որ երկու տեսակ կա։ Հիմա մի տեսակ կա, որ ինձ համար կարծես այլմոլորակայիններ լինեն։ Միգուցե մի 15 տարի առաջ էր, Դուք ինձ հրավիրել էիք և հարցն այսպես տվեցիք՝ արդյո՞ք ճիշտ է, որ ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որ ունի։ Ես ասացի՝ ոչ և օրինակ բերեցի, ասացի՝ վերցնենք Ֆրանսիան 1789 թվից մինչև 1815 թիվը։ Մոտ 30 տարի։ Այդ ընթացքում սկզբից ժողովուրդը թագավորական իշխանություն ուներ, ուրեն արժանի էր թագավորական իշխանությանը, հետո այդ ժողովուրդը հեղափոխություն արեց, արյունալի հեղափոխություն, որ հելիոտինով օրական մի քանի հոգու գլուխ էին կտրում, իսկ ժողովուրդը ողջունում էր,ուրեմն  ժողովուրդն արժանի էր այդ իշխանությանը, հետո  եկավ եռիշխանություն։ Այդ իշխանությունը դարձել էր կաշառակեր, ամբողջ Ֆրանսիան կոռուպցիայի մեջ թաթախված էր։ Հետո եկավ Նապոլեոնը, ժողովուրդը ողջունեց Նապոլեոնին։ Հետո նորից եկան բուրբոնները, ժողովուրդը հարմարվեց բուրբոններին։ Այսինքն, 30 տարվա ընթացքում ժողովուրդը չէր փոխվել, դա նույն սերունդն էր, և այդ նույն սերունդը արժանի էր 5 տարբեր իրավիճակների՞ն։ Այստեղից բխում է, որ այդ նախադասությունը, որ ժողովուրդն արժանի է իր իշխանություններին, ճիշտ չէ։

Հայաստանը, ինչպես միգուցե նաև մյուս երկները, կարծես բազմազգ պետություն լինի։ Գիտե՞ք, այնքան հետաքրքիր է, օրինակ, ես ճանաչում եմ մարդկանց, որ Խորհրդային Միության օրոք փող էին աշխատում։ Եկավ ՀՀՇ-ն, իրենք էլի փող էին աշխատում, բայց ուրիշ ձևերով։ Եկավ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլի փորձում են ինչ-որ բան։ Ու մարդկանց մասին չի խոսքը,այլ  ամբողջ ընտանիքի անդամներն էի այդպիսին։

Պատերազմի ժամանակ, երբ ես գնում էի ռազմաճակատ, հանդիպում էի մարդկանց, որ հայրը և երկու տղան ծառայում էին։ Այսինքն, մի հատված կա, որ սերնդաբար միշտ պատերազմներին է մասնակցում։ Կան, որ անտարբեր են ամեն ինչին։ Ամեն մի ժողովուրդ բաղկացած է տարբեր հատվածներից։ Ես չէի ուզենա անվանել լավ կամ վատ հատվածներ։ Չնայած, ասում եմ, էս նորերին որ տեսնում եմ, մերոնց ասում եմ՝ ոնց որ թե այլմոլորակայինները եկել, գրավել են Հայաստանը։ Երբեմն այնպիսի բաներ են ասում, որ ես դպրոցում, բակում չեմ լսել, գրքերում չեմ կարդացել։ Այսինքն, լրիվ նոր սորտի մարդիկ կան մեջները»։

Անդրադառնալով Պեպանյանի այն դիտարկմանը, որ ժողովրդի մեջ պետք է լինի որոշակի շերտերի համամասնություն, որպեսզի ժողովուրդը զարգանա, իսկ այդ համամասնության խախտումը կարող է բերել ժողովրդի դեգրադացման, Մանուկյանն ասել է․

«Հիտերը Առաջին համաշխարհային պատերազմի մասին գրում է, որ մի բան է զգացել․ զինվորների մեջ 5 տոկոսը հերոսաբար գնում էր զոհաբերությունների հանուն հայրենիքի և այլն, մի 5 տոկոսն էլ կար, որ սրիկա տականքներ էին, խոհանոցից հաց էին գողանում, աշխատում էին առաջին գիծ չգնալ և այլն, իսկ 90 տոկոսը սովորական մարդիկ էին։ Ասում է՝ եթե այս 5 տոկոսն էր ղեկավարության մեջ, 90 տոկոսը նմանվում էր սրան, իսկ եթե այն 5 տոկոսն էր, նմանվում էին նրան։

Այսինքն, ժողովրդի 90 տոկոսը նորմալ մարդիկ են, որոնք ուզում են նորմալ ընտանիք ունենալ, բարոյական ապրել, երջանիկ լինել, և դա շատ բնական է, աշխարհի բոլոր ժողովուրդներն են այդպիսին։ Բայց երկու հատ 5 տոկոս ունենք՝ տականքների և անձնազոհերի, և նրանց համաչափությունը իշխանության մեջ ազդում է։

Հիշում եմ՝ շատ վաղուց, 15-20 տարի առաջ ԱՄՆ դեսպանի հետ էի խոսում, իրեն ասացի՝ ձեզ համար նշանակություն չունի, թե ով կդառնա ԱՄՆ նախագահ, իսկ Հայաստանի համար շատ կարևոր է, քանի որ նախագահը կարող է փոխել իրավիճակը։ Ասաց՝ սխալվում ես, ճիշտ է, Միացյալ Նահանգներում այդ համակարգը կա, համակարգը չի կարող փոխվել, բայց նախագահի անձի կնիքը տարածվում է ամբողջ ժողովրդի վրա։ Այսինքն, ամեն մի նախագահի անձնական հատկությունները շատ կարևոր նշանակություն ունեն նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ իշխանությունն ամբողջովին կարգավորված է»։

Մանուկյանը նաև նշել է, որ մի բան էլ է տեսնում՝ ամեն մարդու ներսում և՛ այն 5 տոկոսը կա, և՛ այն։

«Երբ մեր շարժումը սկսվեց, այն մարդիկ, որոնք նստած կոռուպցիայով էին զբաղված, խուժանություն էին անում և այլն, մեկ էլ բոլորը համախմբվեցին և գնացին և՛ ռազմաճակատ, և՛ պայքարեցին։ Կամ օրինակ, վերցնենք Ապրիլյան պատերազմը։ Այդ ժամանակ թվում էր մահացած հասարակություն, մեծ դժգոհություն իշխանություններից։ Ես Յուրի Խաչատուրովի հետ խոսում էի, ինքը շտաբի պետն էր, ասում էի՝ Յուրա ջան, դու տեսար, թե մեր ժամանակ մենք ինչ մարդիկ ունեցանք։ Ասացի՝ հիմա, եթե պատերազմ սկսվի, կա՞ն այդպիսի մարդիկ, ասաց՝ պարոն Մանուկյան, դու չես պատկերացնում, հիմա ավելի լավ երիտասարդներ կան, քան նույնիսկ այն ժամանակ։ Եվ իսկապես, Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք։

Հիմա, թվում էր հասարակության մեջ նորից հակասություններ կան՝ իշխանություն, ընդդիմություն և այլն, բայց հազարավոր երիտասարդներ կամավոր են գրվել, որ գնան պատերազմին մասնակցեն։

Այսինքն, արտակարգ վիճակներում հայերի պես ազգ չկա»։

Վազգեն Մանուկյան Արծրուն Պեպանյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին