f

Անկախ

Ամեն մի բառն այսօր կարող է ճակատագրական լինել․ Արծրուն Հովհաննիսյան


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սկսում է մամուլի քարտուղարների հետ զրույցների շարք։ Նպատակն է պարզել պետական գերատեսչությունների ու լրատվամիջոցների հետ աշխատանքի արդյունավետությունը, վեր հանել խնդիրներն ու փորձել լուծումներ առաջադրել։ Մեր առաջին զրուցակիցն է ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով այժմ Տավուշում ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի լրատվամիջոցների հետ աշխատանքներն է համակարգում։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ է։
Ինչպես է գնահատում այս օրերին լրատվամիջոցների աշխատանքը, Պրն Հովհաննիսյանը նշեց․ «Լավ եմ գնահատում բացառությունները հանած, չեմ ուզում երանգ ստեղծել ընդհանուր մթնոլորտի վրա, մեծ մասը շատ լավ է աշխատել։ Օրինակ, եթե 100-150 ակտիվ լրատվամիջոց կա, երևի 130-140 նորմալ աշխատում են, համախմբած, կշռադատված, առանց շտապողականության, առանց ավելորդ լարում ստեղծելու, տարեց տարի ավելի լավ է, որովհետև հասկանում են, որ հակառակորդը էն կողմն է, էստեղ չէ։ Մեր կոչերը, մեր հորդորներն ինչին էր ուղղված, որ միասին լինենք էս օրերին, զանգում ճշտում էին, ասում էինք՝ ոնց պետք է աշխատենք, ասում էինք՝ պետք է էս ինչ ժամին գաք, էս ինչ տեղը գրանցվեք միասին գնանք առաջնագիծ, հետո իմանում էինք շրջանցում են, ուրիշ ժամով, ուրիշ ճամփով գնում են։ Եթե դու ասում ես՝ կա լրատվական կենտրոն, որտեղ պետք է գաք ֆիքսվեք, գոնե ձեր անուն-ազգանունը, ձեր լրատվամիջոցը գրանցենք, որ ճանաչենք, հասականանք, գրաֆիկով, նշված երթուղով շարժվենք, ձեր անվտանգանգության խնդիր է, մարդ կա դա անտեսում է, ասեք՝ դա ես ոնց գնահատեմ։ Փորձում է ինքնուրույն, իր կապերով դուրս գալ ճակատ, գնալ առանձին գյուղապետի հետ հարցազրույց անել, հարցնել՝ նոր իշխանությունները ձեզ ճնշում են, մոռանում է, որ պատերազմ է գնում։ Լրատվամիջոցները պետք է այդ օրերին հասկանան, որ իրենց պատկերացրած երբեմն իդեալական լրատվական աշխատանքի մթնոլորտը չի, ինչ լսեն գրեն, չճշտված տեղեկություններ գրեն, շտապեն, բառերը խառնեն իրար՝ հրետակոծությունն ու գնդակոծությունը, ամեն մի բառը էդ օրերին ճակատագրական կարող է լինել»։
Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք՝ ինչպես է գնահատում ՊՈԱԿ-ի աշխատանքն այդ լարված պահին։ Համացանցում կամավորական խմբերն էին արտաքին լսարանի համար տեղեկատվություն թարգմանում տարբեր լեզուներով ու սփռում տարբեր սոցիալական հարթակներում, որը ՊՈԱԿ-ի գործն էր․ «Ինձ էլ են օգնել, իհարկե, կամավորներին շատ շնորհակալ ենք, շատերն իմ ընկերներն են, իրենք էդ կարան անեն, օգնում են, ինչ-որ կերպ աջակցում են, երախտապարտ ենք, բայց ՊՈԱԿ-ը շատ արագ էդ ամեն ինչը վերցրել է իր ձեռքը։ Չի եղել մի ժամանակ, որ ինչ-որ մեկի աշխատանքը չքննադատի մեկ ուրիշը, էնպես որ անլուրջ եմ համարում այդ ամենը, փոխանակ միասնական հանդես գանք, սկսում ենք իրար քննադատել»։
Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ արտաքին լսարանի համար մեր մեսիջները կարողացանք տեղ հասցնել։ «Մեր պետական գերատեսչությունների, ՊՈԱԿ-ի, ՊՆ-ի, Արտգործնախարարության աշխատանքի օպերատիվության և թափանցիկության վրա կասկածելը ես համարում եմ մասնագիտական տգիտություն, կամ տգետ են կամ դիտմամբ սադրանքների են դիմում, որպեսզի գուցե ինչ-որ տերերի հաճոյանան, միգուցե, հոսանքին հակառակ գնալու համար լայքեր հավաքեն, չեմ էլ ուզում խորանամ դրդապատճառները որոնք են, բայց որ գերատեսչությունները մաքսիմալ թափանցիկ են, դա փաստ է և, կարծում եմ, որ ողնաշարը պրոբլեմի ստեղ է։ Ճկուն աշխատանքը շատ կարևոր է, որ անհատապես բոլոր լրատվամիջոցների հետ աշխատես, բայց լրատվամիջոցների կողմից էլ պետք է նույնը լինի։ Թափանցիկություն, օպերատիվություն, վստահություն, փոխադարձ հարգանք, ես էս կանոնները միշտ աշխատել եմ պահել։ 8 տարի ծառայել եմ որպես ՊՆ-ի մամուլի քարտուղար, ես տարեց տարի դա փորձել եմ իրականացնել, իհարկե, դրանց ամեն մեկի տակ թաքնված են բազում գործընթացներ։ Տարիներ շարունակ մենք փորձել ենք մասնագիտական լրագրություն կայացնել, չնայած դա էլ է քննադատվել։ Մեզ մեղադրում էին, որ մասնագիտական հավաքագրում ենք կատարում, բայց տենց չի, մարդիկ գալիս էին սովորական հրետակոծությունը գնադակոծությունից տարբերելու համար ինչ-որ բան էին սովորում, կոմանդիր դիվիզիոնին կոմանդիր դիվիզիայից տարբերում էին ու սենց լիքը բաներ կա, ովքեր դրանով չեն անցել շարունակում են գուցե գիտակցված կամ չգիտակցված սխալներ թույլ տալ»։

Մեդիա պաշտպան Արծրուն Հովհաննիսյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին