Աշտարակի խճուղում նախորդ գիշեր երիտասարդ ընտանիքի ողբերագական վթարից տուժած 3 ամսական աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում է, միացված արհեստական շնչառության ապարատին։ Այս մասին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
Փոքրիկը ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ, արյունազեղումներ, վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից։
Հիշեցնենք, որ փոքրիկի մայրը վթարի հետեւանքով մահացել էր, հայրը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։