Փետրվարի 9-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Կոտայքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում: Վարդաղբյուր-Թորոս ճանապարհահատվածը դժվարանցանելի է:
Արթիկի, Ապարանի և Վարդենիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ