Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհի Սառնակունք-Սպանդարյան ճանապարհահատվածը դժվարանցանելի էր ծանրաքաշ տրանսպորտային միջոցի սահանկման պաճառով: Կապալառու կազմակերպությունը ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել է սահանկած ծանրաքաշ տրանսպորտային միջոցը: Բացի այդ, ևս մեկ անգամ մաքրել և մշակել է ճանապարհահատվածը:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է նաև Սարավանի լեռնանցքը (Զանգեր կոչվող հատվածը): Կապալառու կազմակերպությունը կատարել է ձնամաքրման աշխատնքներ:
Հորդորում ենք վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ