f

Անկախ

Ժողովրդական ասացվածքներ կան բիզ սրողների, փոս փորողների մասին: Աշխատեք չնմանվել


Լավ, հանրաքվեն կայացավ, ժողովուրդը քվեարկեց ԱԺ-ի մեծամասնության ուզած տարբերակով: Սահմանադրական դատարանի դատավորները (բացի Դիլանյանից և Գրիգորյանից) կորցրեցին իրենց պաշտոնները և ընտրվեցին իշխող քաղաքական ուժի ճաշակին համապատասխան դատավորները: Որևիցե մեկը հաշվարկե՞լ է, թե ինչ է տեղի ունենալու: Ասեմ.
Ոչինչ հավերժ չէ և 20xx (տարեթիվը թողնեմ ընթերցողին) իշխանության է գալու մեկ այլ քաղաքական ուժ, որն այդ պահին ունենալու է ժողովրդի մեծամասնության վստահությունը:
Եվ այդ նոր քաղաքական ուժի ղեկավարը, նույն ԱԺ ամբիոնից, իրեն անվերապահորեն վստահող ժողովրդին բացատրելու է, որ 2020 թվականին ընտրված ՍԴ դատավորները նախորդ իշխանությունների վնգստացող մնացուկներն են, նրանք ընտրվել են Սահմանադրության խախտումով: Եվ բերելու է շատ լուրջ հիմնավորում. ասելու է, որ 2020 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի խախտմամբ, քանի որ նախքան Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունվելը այն պետք է ներկայացված լիներ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ինչն արված չի եղել:
Եվ այս անգամ ևս հանրաքվե է տեղի ունենալու, և 2020 թվականին ընտրված դատավորները ևս պաշտոնանկ են արվելու, և ընտրվելու են այս անգամ արդեն այն մի առաջնորդի ճաշակին համապատասխանող դատավորներ:
Ժողովրդական ասացվածքներ կան բիզ սրողների, փոս փորողների մասին: Աշխատեք չնմանվել: Հատկապես նրանց եմ ուզում ասել, ովքեր այս պահին արդեն իրենց տեսնում են մի քանի ամսից ՍԴ դատավորի աթոռում: Այս ձևով դառնաք՝ այս ձևով էլ մի օր անգործ եք մնալու, ընԳերներ:

Հայկ Ալումյան Սահմանադրական դատարան հանրաքվե

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին