f

Անկախ

Հպարտության փորձություն. ո՞րն է ավելի վիրավորական


Հայկական ատելության ու անհանդուրժողականության հեղափոխությունը արտահանվեց. RT գլխվաոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շրխկացրեց այն ճշմարտությունը հայ֊ռուսական հարաբերությունների մասին, որ իշխանությունը նրբորեն թաքցնում էր։ Նրան ի պատասխան հպարտները սկսեցին ստորագրություն հավաքել որ նրա ազգանվան ֊յանը հանեն։Հիտլերի ժառագնե՞րն են, թե՞ ինքնուրույն ֆաշիստ դառան, որ որոշել են թե իրենք հայ֊ի լիցենզիա են տալիս ու առնում։ Իսկ Սիմոնյանի համախոհներն էլ նրան հաջակցություն նրա գրառման տակ ստորագրություններ են դնելում, Սիմոնյանի ամուսինը՝ Տիրգրան Քեոսայանն էլ իր խոսքով աջակցեց՝ «Հայ հասարակությանն իր գրառմամբ բորբոքելով՝ Մարգարիտան արդեն իսկ Հայաստանի ապագայի համար շատ ու շատ բան է արել։ Հենց ապագայի համար, որը ռազմական առկա իրականության պայմաններում կարող է և չգալ։ Հիմարներին արդեն չես փրկի, իսկ խելացիներն ամեն ինչ շատ ճիշտ հասկացան»։ Ու հեղափոխական բուլդուզերը միացվեց հիմա էլ Քեոսայանի դեմ. մի բուլդուզեր որի վառելիքը ատելությունն է հայրենակցի նկատմամբ. չքշե՞ն նրա հոր՝ Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանի վրա։ Հեղափոխությունը հենց նրանով է հեղափոխություն որ սիրում է ջնջել պատմություն ու հիշողություն։

Մի խոսքով, սևուսպիտակի հեղափոխությունը բանակներ է հանում իրար դեմ։ Իհարկե, թավշյա բանակը ագրեսիվ ու հայհոյաբերան։

Ասում են՝ Մարգարիտան մեզ է վիրավորել, քանի որ նրա խոսքը ուղղված է այն կառավարության դեմ որը մենք ենք ընտրել։ Լավ, հպարտ ու արժանապատիվ անձը շատ զգայուն է լինում, կարող է կես խոսքից վիրավորվի։

Բայց այս նույն մշակույթը մի նոր բան է բացահայտում, որ այդ նույն արժանապատիվները հեչ չեն վիրավորվում, երբ իրենց խաբում են։ Վարչապետը անընդհատ խաբում է՝, բայց վիրավորվող չկա, ամենաբեմականացված սուտը՝ երկու տարի առաջ հրապարակում մի 50 հազար հոգի հավաքեց ու խաբեց՝ «Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բա֊ցա֊հայտ֊ված֊է»։ Անցնում է ժամանակ, հարցնում են բա ո՞ւր է, Փաշինյանը փնթփթնում է ՝ պարկուճը, գիտեք, փոխել են։ Ոչ ոք չասեց՝ պարկուճ֊մարկուճ չգիտեմ, վիրավորված եմ, ստել ես, ինձ խաբել ես, որ ծափ տամ երբ Քոչարյանին կրկին կալանավորես։ Էդքան ապուշ չեմ որ հիմա էլ խաբես՝ չերեմուխայի պարկուճը ո՞րն է, կամ նռնակի պարկուճը ո՞րն է կամ էլ՝ զոհեր կան որ գնդակից են զոհվել, գնդակը կա, պարկուճն ի՞նչ ես անում, մի երկու դեդեկտիվ կյանքում նայած կլինեմ, կիմանամ թե ոնց են սպանությունը բացահայատում, լրիվ էշի տեղ ես դրել։

Չգիտեմ թե Հայաստանում որևէ ղեկավար եղե՞լ է, որին զրպարտության համար դատի տան, բայց վարչապետ Փաշինյանի ու նրա թերթի դեմ կարծեմ արդեն 5֊րդ դատն են են բացում զրպարտության համար։

Ընտանիքներ են քանդվում երբ ամուսիններից մեկը խաբում է մյուսին, բայց հեղփոխական ընտանիքը ամուր է, հեղափոխական ընտանիքում ամուսիններ չեն, մի հայր է ու բազում երեխաներ, որոնք չեն վիրավորվում այն երեխայի պես, որը գիտի որ ծնողը իրեն խաբում է իր բարօրության համար։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Մարգարիտա Սիմոնյան Նիկոլ Փաշինյան Հասարակություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին