f

Անկախ

Թե այս կամ այն ուժը հայտարարի, որ վայելում է հայաստանյան իշխանությունների կամ այլ ուժերի աջակցությունը, ապա, չեմ կարծում, թե դա ցանկալի արդյունք է տալու


Արցախում բավական ակտիվ նախընտրական իրավիճակ է։ Քաղաքական ուժերից ամեն մեկն ունի իր ռազմավարությունը, մարտավարությունն ու իրազեկման աշխատանքներ է իրականցնում հանրության շրջանում։ Կամաց-կամաց ակտիվ փուլ ենք մտնում։
2017-ի սահամանդրական փոփոխություններից հետո մենք անցել ենք ամբողջովին համամասնական ընտրակարգի։ Մեծամասնական ընտրակարգը, որ կուսակցական պատկանելիություն չունեցող մարդկանց հնարավորություն էր տալիս այս կամ այն կուսակցությունից առաջադրվելու, այժմ չի գործում։ Ու մարդիկ, որ չեն ցանկացել արդեն իսկ գործող կուսակցության ցուցակում ներառվել, նոր կուսակցություն են հիմնել։ 

Այժմ էլ ներկայանալու խնդիր ունեն ու օր առաջ փորձում են անել հնարավորը, որ հանրությունը ճանաչի իրենց։ Այս պահին գրանցված 27 կամ 28 կուսակցություն կա, բայց, կարծում եմ, ընտրություններից հետո նրանց մի մասը կա՛մ կվերանա, կա՛մ կփակվի, կա՛մ կձուլվի այլ ուժերի հետ։
Ըստ իս, #Արցախ/ը համամասնական ընտրակարգին անցնելուն պատրաստ չէր։
Մեծամասնականը մեզ համար շատ ավելի հարմար է։ Օրինակով բացատրեմ․ եթե նախկինում գործող Ընտրական օրենսգրքի պարագայում անհրաժեշտ էր ընդհանուր ընտրողների 25 տոկոսի մասնակցությունը, ապա այժմ այդ դրույթը պարտադիր չէ։ Այսինքն՝ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ ընտրողների մասնակցության թվից։ Փոքր համայնքներում, որտեղ ընդամենը մեկ թեկնածու էր առաջադրվում, բայց մարդիկ չէին ցանկանում այդ թեկնածուին ընտրել, ապա կարող էին պասիվ բոյկոտի միջոցով՝ առանց կռիվ-ղալմաղալի, ընտրություններին ուղղակի չմասնակցել, ու հարցը լուծվում էր, այն է՝ ընտրությունը համարվում էր չկայացած։ Ներկայում գործող կարգով այդպես չէ։ Անկախ ընտրողների մասնակցության տոկոսից՝ ընտրությունը համարվում է կայացած, ու առաջադրված միակ թեկնածուն, նույնիսկ չնչին ձայներով, կարողանում է ընտրվել։
Արցախում ընտրությունները միշտ նորմալ են անցել, հետևաբար չեմ ցանկանա, որ այս անգամ խնդիրներ լինեն, որովհետև եթե ինչ-որ հարց լինի, ապա այն հարված է լինելու Արցախի պետականությանը։
Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությունների՝ այս կամ այն ուժին աջակցելուն, ապա նախ նշեմ, որ աջակցությունը տարբեր ձևով կարող է արտահայտվել՝ բարոյական, գաղափարական, սակայն չեմ կարծում, թե #Հայաստան/ի իշխանություններն էական միջամտություն կամ ազդեցություն են ունենալու։
Միշտ պետք է պահպանել Արցախի սուբյեկտայինության ու ինքնուրույնության նուրբ գիծը։ Անկախ հանգամանքից՝ հայաստանյան իշխանություներն ազդեցություն կունենա՞ն, թե՞՝ ոչ, դա վճռորոշ լինել չի կարող, որովհետև քաղաքական տարբեր ուժերից ամեն մեկն իր մարտավարությունն ունի։ Այլ բան է, որ կան շահագրգռվածության ու հետաքրքրության շրջանակներ, օրինակ, մեկը օգնություն է բաժանում, մեկը՝ խոստումներ տալիս, մեկը գաղափարներով է շահում ընտրողների սիրտը և այլն։
Արցախում ով էլ գա իշխանության, ինչ ուժ էլ ստանձնի կառավարումը, պարտավոր է եղբայարական հարաբերություններ ունենալ Մայր Հայաստանի հետ: Դա քմահաճույքի հարց չէ։ Հայկական երկու երկրների ղեկավարները, հնարավոր է, ընկերներ չլինեն, տարբեր կարծիքներ ունենան ինչ-ինչ հարցերի շուրջ, բայց հանուն պետականության պետք է նորմալ հարաբերություններ պահպանեն։ Իսկ երբ ինչ-որ մեկը հույսը դնում է արտաքին ուժերի վրա, հատկապես միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի պարագայում, չեմ կարծում, թե դա ընդունելի է։
Ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր ուժերի ռազմավարությունը կամ մարտավարությունը, բայց դրա մասին մենք, երևի, կխոսենք ընտրություններից հետո կամ դրա ընթացքում։ Եթե այս կամ այն ուժը հայտարարի, որ վայելում է հայաստանյան իշխանությունների կամ այլ ուժերի աջակցությունը, ապա, չեմ կարծում, թե դա ցանկալի արդյունք է տալու, որովհետև ժողովուրդն ի վերջո տեսնում է, որ այդ ուժը սեփական գաղափարախոսություն չունի ու հույսն անընդհատ ուրիշի վրա է դնում, հետրաբար՝ ինչպե՞ս պետք է մի ամբողջ պետություն ղեկավարի։

Դավիթ Բաբայան Արցախի Հանրապետություն խորհրդարանական ընտրություններ նախագահական ընտրություններ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին