f

Անկախ

Կորոնավիրուսը հասել է բռնկման գագաթնակետին. ի՞նչ պետք է իմանալ նոր վիրուսի մասին


Գրեթե երկու ամիս է աշխարհը պատուհասել է նոր վիրուս, որը ստացել է Կորոնավիրուս անվանումը: ՌՆԹ պարունակող միաշղթա այս վիրուսն առաջին անգամ հայտնաբերվեց 2019 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում:

Կարճ ժամանակ անց որոշ գիտնականներ սկսեցին պնդել, որ վիրուսը փոխանցվել է կենդանիներից՝ սողուններից, միջատներից, որոնց տեղացիները օգտագործում են սննդում, իսկ այժմ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն՝ օդակաթիլային ճանապարհով։ Դեռ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։ Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։  

Այս պահի դրությամբ նոր վիրուսը խլել է ավելի քան 700 մարդու կյանք, վարակվածների թիվը հասնում է 34 878-ի, նրանցից 6106-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երկու օր առաջ Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուս են հայտնաբերել նորածնի մոտ: Ընդ որում՝ մասնագետները չեն կարողանում բացատրել, թե վիրուսն ինչպես է փոխանցվել երեխային: Բժիշկներից մեկի խոսքով՝ այս միջադեպը կարող է վկայել հիվանդության փոխանցման նոր եղանակի մասին: 

Չնայած այս ամենին Առողջապահության համաշխարհային կոմիտեի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ չի ներկայացնում, որի պատճառով հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ միջազգային դրություն չի հայտարարվում: Վարակման դեպքերի և մահերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում: Չնայած վիրուսը հայտնաբերվել է նաև մի շարք այլ երկրներում:

Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում կորոնավիրուսը

2019-nCoV կորոնավիրուսի ախտանիշները նման են թոքաբորբի կամ ծանր սուր շնչառական համախտանիշի ախտանիշներին։ Հիվանդների մոտ կարող է լինել՝

-Գիտակցության կորուստ,

-Չոր հազ,

-Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր),

- Շնչառական դժվարություններ,

- Կրծքավանդակի հատվածում ցավ,

- Գլխացավ

Հայաստանն ու Կորոնավիրուսը

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ դեռ Հայաստանում Կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել: Այնուամենայնիվ արդեն 200 ախտորոշիչ թեստ է բերվել Հայաստան, դրանք Ռուսաստանն է մեր երկրին տվել անվճար: 10-ից ավելի մարդիկ, որոնց մոտ վիրուս է կասկածվել, ստուգվել են, սակայն թեստերը բացասական արդյունք են ցույց տվել:  

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել Հայաստանում: Հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին կորոնավիրուսի ևս 200 ախտորոշիչ թեստ կտա։ Թեստերը գտնվում են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ էլ կատարվում է ախտորոշումը:

Վերջին օրերին սոցցանցերի որոշ օգտատերեր գրառում են արել` նշելով, որ օրերս են վերադարձել Չինաստանից, և մտավախություն ունեն, որ կարող են կորոնավիրուսով վարակված լինել։ Նրանք նշել են, որ «Նորք» ինֆեկցիոնում հրաժարվում են իրենց լաբորատոր հետազոտության ենթարկել։ Իսկ ահա ինֆեկցիոն կենտրոնում նշում են, որ չնայած Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր կան, բայց Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը չափանիշներ է սահմանել, թե որ դեպքերում է հնարավոր հետազոտվել։ Կորոնավիրուսի ախտանիշների` տենդի, հազի և դժվարացած շնչառության, ինչպես նաև վերջին 14 օրում Չինաստանում գտնվելու դեպքում են միայն մարդկանց լաբորատոր հետազոտման ենթարկում: Չնայած այս օրերին Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները ակտիվացել են, բայց դրանք պետք չէ շփոթել Կորոնավիրուսի հետ:

Բժիշկները նշում են նաև, որ եթե նախկինում կարծում էին, որ վիրուսը հնարավոր է փոխանցվի գաղտնի շրջանում, ապա այժմ հստակեցվել է, որ մարդուց մարդուն վիրուսի տարածումը հնարավոր է միայն, երբ նրանցից մեկի մոտ առկա են կլինիկական ախտանիշներ:

ՀՀ ԱԳՆ-ն այս օրերին անընդհատ կապ է պահպանում Չինաստանում գտնվող հայերի հետ, և եթե նրանք ցանկություն են հայտնում տեղափոխվում են Հայաստան:

Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր: Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա։

Նշենք, որ մինչ այժմ նոր կորոնավիրուսից ապաքինվել է միայն 982 մարդ։ Հինվանդությունը շարունակում է տարածվել Չինաստանից դուրս՝ Ճապոնիա, Ամերիկա, եվրոպական մի շարք երկրներ։ Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի տակ է 3700 ուղևոր ու մի զբոսանավ, որտեղ հիվանդության վիրուս է հայտնաբերվել 10 մարդու մոտ: Ըստ որոշ տեղեկությունների նրանց վարակել է Հոնկոնգից եկած 80-ամյա մի կին:  

Նոր կորոնավիրուսի հետ կապված ամենատխուր լուրերից մեկը ստացվեց օրեր առաջ, երբ պարզ դարձավ, որ զոհվել է նաև 34-ամյա չինացի այն բժիշկը, որն առաջինն էր հայտնաբերել նոր կորոնավիրուսը ու բարձրաձայնել դրա մասին:

Չնայած այս ամենին՝ թե Առողջապահության համաշխարհային կոմիտեն, թե տարբեր  երկրների  իշխանությունները հորդորում են խուճապի չմատնվել, պահպանել անվտանգության ու հիգենիայի կանոնները և հետևել պաշտոնական տեղեկատվությանը: Չինացի գիտնականներն էլ պնդում են, որ նախնական տվյալներով` կորոնավիրուսի բռնկումը իր գագաթնակետին կհասնի փետրվարի կեսին, այնուհետև կսկսի կրճատվել, և ամբողջությամբ կավարտվի մարտի վերջին։

Չինաստան նոր կորոնավիրուս

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին