Մեծ Բրիտանիայի և ԵՄ իշխանությունները չեն պայմանավորվի ազատ առևտրի մասին պայմանագիր կնքել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գա: Այդ մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը ՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրի: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ աղբյուրի, ներկայումս կա առաջարկ, որպեսզի գործարք չլինի: Միևնույն ժամանակ, կա «հիմնական» համաձայնության գալու հավանականություն, եթե Եվրամիությունը աշնանային բանակցային նստաշրջանի ընթացքում զիջումների գնա։
Այսպիսով, բրիտանական կառավարությունը «վաղուց հասկացնել է տվել, որ պատրաստ է գործարքի բացակայության», - ասել է աղբյուրը:
Հստակեցվում է, որ կողմերի բանակցությունները գործարքի հիմնական վիճահարույց հարցերի շուրջ փակուղի են մտել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնակարգի համաձայն անցնել Եվրամիության հետ առևտրին, եթե կողմերը չկարողանան ժամանակին առևտրային պայմանագիր կնքել: