ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում կայացած հանդիպման շրջանակներում ծիծաղեցրել է Հռոմի պապին: Գրում է Gazeta.ru-ն:
Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երևում է, որ նվերների փոխանակման ընթացքում Զելենսկին ծիծաղեցրել է Հռոմի պապին: Նշվում է, որ հանդիպումը բավական ընկերական միջավայրում է կայացել;
Զելենսկին Հռոմի պապին Լվովի ազգային թանգարանից արխիվային փաստաթուղթ է նվիրել:
Նշվում է, որ մասնավոր զրույցի շրջանակներում Ուկրաինայի նախագահը և Ֆրանցիսկոս պապը քննարկել են հունակաթոլիկ եկեղեցու թեման և Դոնբասի հակամարտության ֆոնին Ուկրաինայում եկեղեցական գործերը; Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Զելենսկու կինը: