f

Անկախ

Փուլայինի «ռեինկարնացիան»` գործողության մեջ․Լիլիթ Պողոսյան


Այո՜...

Կյանքը հայոց աշխարհի «թավիշներում» իսկականից ուրախ է, ապրուստը` ձրի, իշխանական բարձունքներում էլ հոգու համատարած տոն է` «դուխը հելել», նիկոլներին ուտում է...

Մինչ Ադրբեջանի սուլթանը շարունակում է հոխորտալ, տեղացի և արտասահմանցի փորձագետները գուժում են բանակցային գործընթացի «անժամանակ մահը», ահազանգում, որ պատերազմի վերսկսման վտանգն առավել քան երբևէ իրական է և թակում է մեր դուռը, Ազգային ժողովի խոսնակ աշխատող Արարատ Միրզոյանը հասցրել է ստորագրել Սահմանադրական դատարանի «բռնազավթման» հակասահմանադրական ակտը։

Սա դեռ ոչինչ։ Արարատը, չգիտես ում խորհրդով, հորդորով կամ հանձնարարականով, «արխիվից» պեղել, հանել է «պատմաբան Ժիրայր Լիպարիտյանին», թափ տվել փոշին Տեր-Պետրոսյանի տխրահռչակ փուլային «կարգավորման» ջատագով նախկին խորհրդականի վրայից (որի քավորությամբ Հայաստանն, ի դեմս «հիմնադիր նախագահի», հասունացրեց և 1997 թ. իր համաձայնությամբ «ամրագրեց» Արցախը փուլ առ փուլ Ադրբեջանի զոհասեղանին դնելու թուրք-ադրբեջանական «պրոյեկտը») ու... պարգևատրել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»։

Իբր` «Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչպես նաեւ հայագիտության զարգացման ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար»։

Սա մի՛ բան է նշանակում. Լավրովը չէր հորինում` 1998-ին մերժված կապիտուլյանտական ծրագիրը վերստին դրված է բանակցությունների սեղանին։ Փաշինյանը, այնպես, ինչպես իր «հոգևոր պապան»` 23 տարի առաջ, պատրաստ է ձեռքերը վեր բարձրացնել և հանձնել Արցախը։ Լևոնը կասեր` «զիջել մասը ամբողջը չկորցնելու համար»։

Բայց, քանի որ երաշխիք չկա, թե 1998-ի նախադեպն այս դեպքում էլ չի կրկնվի` գոնե մեր Բանակը ցույց տվեց, որ դա լինելու բան չէ, Փաշինյանն ուղիղ տեքստով չի ուզում ասել այդ մասին։ Դեռ տրամադրություններ է շոշափում Արարատի միջոցով, միևնույն ժամանակ շահագրգիռ ուժային կենտրոններին «իշմար է տալիս», որ տե՛ր է իր խոստումներին` դեռ կարող է արդարացնել Բոլթոնի, Սորոսի, Ալիևի «լավատեսական սպասումները»։

Բա գիտեք` արմանբաբաջանյաններն ու արամսարգսյաններն ինչի՞ են ակտիվացել, ընկել «մեյդան»` ջուր պղտորում...

 

Լիլիթ Պողոսյան ՖԲ Գրառում Արցախյան հիմնախնդիր փուլային տարբերակ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին