f

Անկախ

Սենց որ շարունակվի, Դուք ավելի վտանգավոր եք իմ երեխայի ապագայի համար, քան կորոնավիրուսը». դիմորդի ծնողը՝ ԿԳՄՍ նախարարին


Դիմորդները երեկ հստակ հայտարարեցին, որ պատրաստ են պայքարել մինչեւ վերջ, որովհետեւ մենք այդ դաստիարակությունն ենք իրենց տվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:

«Եթե վստահ եք որ ճիշտ եք, պետք է պայքարեք: Կյանքը պայքար է: Իրենք վստահ են որ ճիշտ են, պայքարելու են մինչեւ վերջ, այդպես են որոշել, իսկ մենք որպես ծնողներ, իրենց կողքին ենք, իրենց թեւեր ենք տալու եւ  չենք կոտրելու էդ թեւերը: Իրենք թռնելու են եւ անպայման ճախրելու են, վստահ եղեք.,-ասաց ծնողը:

Նա հավելեց, որ երեխաները վստահում են միայն ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին եւ ուզում են, որ նա էստեղ լինի, երեխաների կողքին:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, դիմորդի մեկ այլ ծնող պատասխանեց, որ անգամ չգիտի ինչ սպասել. «Որ սենց նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք իրանից, եթե ինքը պետք ա որոշի: Մենք հեղափոխությունը չենք արել սրա համար, որ երեխեքը մնան դուրսը: Նախարարն ինձ առաջարկում ա, ասում ա՝ թող քո երեխան գնա թուրքագիտություն սովորի, ասեցի՝ Դուք գնացեք, սովորեք, իմ երեխային պետք չի, կոնկրետ երկու ֆակուլտետ է նշել, էդ է ուզում սովորի: Եթե ցածր ստանար, ես բան չէի ասի»:

Չընդունված դիմորդի ծնողը պատմեց, որ նախարարի հետ զրույցում ասել է՝ եթե երեք քննություն էր նախատեսված, ապա թող նույն կարգով, ինչպես անցկացրել են մեկ միասնական քննությունը, անցկացնեին նաեւ մյուս երկուսը, նախարարը պատասխանել է, որ վտանգավոր է:

«Ասեցի՝ սենց որ շարունակվի, Դուք ավելի վտանգավոր եք մեր երեխայի ապագայի համար, քան կորոնավիրուսը»,- ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյան Բողոքի ակցիա

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին