Diario Sport-ը հայտնում է, «Բարսելոնան» դիտարկում է Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանին հրավիրելու տարբերակը:
Ենթադրվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել հաջորդ մարզչի վերաբերյալ: Կատալոնական ակումբը շատ դժգոհ է Կիկե Սետյենի աշխատանքից :
Մարզչի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» մասնակցությունից հետո:
Բլանի ծառայություններով վերջին ամիսներին հետաքրքրված է նաև «Վալենսիան»: Ֆրանսիացի մասնագետը ՊԱԺ-ի հետ 4 անգամ դարձել է Լիգա 1-ի չեմպիոն:
Հավելենք, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի համար շրջանառվում էր նաև Չավիի թեկնածությունը: