f

Անկախ

Նոր քննակարգը՝ տհաճ անակնկալ դիմորդների և ծնողների համար


«Սպասելի էր, որ մեկ քննությամբ ընդունելության դեպքում բարձր միավորներ ստացողները շատ կլինեն և մրցույթը թեժ է լինելու»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ նախարարությունը մինչև ընդունելության արդյունքների հրապարակումը կարող էր մրցակցային մասնագիտություններին լրացուցիչ վճարովի տեղեր հատկացնել՝ բացառելու բարձր միավոր ստացած դիմորդների դուրս մնալը։

Արդեն մի քանի օր է, դիմորդներն ու ծնողները բողոքներ են հղում ԳԹԿ, ԿԳՄՍՆ, ԱԺ, ՄԻՊ՝ դժգոհելով, որ բարձր միավոր ստացած շատ դիմորդներ դուրս է մնացել մրցույթից՝ չընդունվելով որևէ մասնագիտությամբ։ Պատճառը նոր քննակարգն է։ Եթե նախկինում գերակա էր առաջին անվճար հայտը, իսկ հետո արդեն դիմորդները մրցակցում  էին ըստ միավորների, ապա այս տարի գերակա է մասնագիտական կողմնորոշումը։ Այսինքն՝ այս տարի առաջին հայտի գերակայության սկզբունքը գործել է ոչ միայն անվճար, այլ նաև վճարովի տեղերի համար։ Արդյունքում առաջին հայտով դիմած դիմորդը 8 միավորով ընդունվել է, բայց նույն մասնագիտությամբ երկրորդ հայտով դիմած և շատ ավելի բարձր ստացած դիմորդը չի ընդունվել։

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը վստահեցնում է՝ դիմորդները պատշաճ տեղեկացված են եղել նոր քննակարգի մասին․ օնլայն հայտագրումից առաջ դիմորդները հաստատել են, որ ծանոթացել են քննակարգին։

 Իսկ քննակարգը 18 էջանոց փաստաթուղթ է։ Առաջին հայտի գերակայության սկզբունքը ամրագրված է 58-րդ կետում՝ 14-րդ էջում։ Դժգոհությունները հուշում են, որ  18 էջանոց փաստաթուղթը բոլոր ուսանողները չէ, որ կարդացել են  համապատասխան կոճակը սեղմելուց առաջ։

Գրիգորյանի կարծիքով՝ հնարավոր է, որ նորությունները շատ են եղել և դիմորդներն ու ծնողները պարզապես չեն  հասցրել  «մարսել»․ այս տարի նաև հայտագրումն է օնլայն եղել։

Գրիգորյանն ասում է, որ նոր քննակարգը հնարավորություն է տալիս դիմորդին սովորելու իր երազանքի մասնագիտությամբ։ Նա նաև շեշտում է՝ կրթական քաղաքականությունը մշակում է ԿԳՄՍ նախարարությունը, ԳԹԿ-ն ընդամենը հաստատված ընթացակարգերով գործընթացը կազմակերպողն է։

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով՝ նախկին քննակարգով իրավագիտության ֆակուլտետում մրցույթից դուրս մնացած դիմորդն ընդունվում էր, օրինակ՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ դուրս մղելով այդ ֆակուլտետի ավելի ցածր միավոր ստացած դիմորդներին, նրանք իրենց հերթին դուրս էին մղում արևելագիտականի դիմորդներին, նրանք՝ պատմականի դիմորդներին և այդպես շարունակ։ «Այսպես ստացվում էր, որ որևէ մեկն իր տեղում չէ: Իսկ հիմա ասում ենք՝ եթե թափուր տեղ կմնա, նոր կաշխատեն երկրորդ և հաջորդական հայտերը: Այս փոփոխությունը պայմանավորված չէ կորոնավիրուսով, վաղուց է պլանավորվել, կառավարությունը որոշել է այս տարի իրականացնել»,- ասում է Նասիբյանը։

«Եթե դիմորդն  առաջին հայտով իրավագիտություն է գրել, նշանակում է՝  պետք է մրցի իրավագիտության դիմորդների հետ, գրել է միջազգային հարաբերություններ, պետք է մրցի միջազգային հարաբերությունների դիմորդների հետ», - ասում է նա:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ մասնագիտական կողմնորոշումն, իհարկե, կարևոր է, սակայն ոչ պակաս կարևոր  է թվանշանների տարբերությունը։ «Եթե տարբերությունն ընդամենը 2-3 միավոր է, այդ դեպքում կարևոր է մասնագիտական կողմնորոշումը։ Այսինքն, եթե մեկն ստացել է 14, և ուզում է դեղագետ դառնալ, մյուսը ստացել է 17 և դուրս է մնացել բուժական գործ մասնագիտության մրցույթից,  ես չէի  ուզենա, որ այդ 17 ստացողը դուրս մղի 14 ստացողին»,- ասում է նա։

Անդրադառնալով դժգոհություններին, թե ծածր ստացողները սովորելու հնարավորություն են ստացել, իսկ համեմատաբար բարձր ստացող դիմորդներ դուրս են մնացել մրցույթից՝ Խաչատրյանն ասում է, որ միջին և ցածր գնահատական ստացող երեխաները հաճախ ինքնուրույն են պարապել, հետևաբար գնահատականներն էլ հարաբերական են։ «Մի երեխան կարող է 6 տարի պարապելուց հետո 18 ստանա, մյուս երեխան կարող է ինքնուրույն պարապելով ստանալ 14։ Ինձ համար այդ 14 ստացողը  շատ ավելի խելացի երեխա է,- ասում է Խաչատրյանը։-Մենք հասարակությունում ունենք հարուստ խավ, որը իր երեխաներին վաղ տարիքից պարապել է տալիս, լավ դպրոց է ուղարկում,  ամեն ռեսուրսով ապահովում է։ Այս տոտալ մրցակցության մեջ  մենք չպետք է կորցնենք լավ երեխաներին»։

Կրթության փորձագետը շեշտում է՝ ընդունելության թվանշանը հարաբերական է և ցույց է տալիս, թե որքանով է վարժեցված ուսանողը տվյալ քննության համար, ոչ թե նրա իրական գիտելիքները։  «Կարող ենք ունենալ երեխաներ, որոնք ցածր գնահատական են ստանում  այն պարզ պատճառով, որ հեռավոր գյուղից են,  բայց ավելի մեծ պոտենցիալ ունեն»,- ասում է  նա։

Հարցին, թե առաջին հայտով ընդունվածներն արդյոք ավելի մոտիվացված կլինեն, քանի որ իրենց երազանքի մասնագիտությամբ են սովորում, Խաչատրյանն ասում է, որ ոչ միշտ է այդպես։ «Հնարավոր է, որ դիմորդը պարզապես իր կարողություններն ու հնարավորությունները ռեալ է գնահատել և դիմել է այնպիսի ֆակուլտետ, որտեղ մրցակցությունը մեծ չի լինում»,- ասում է նա՝ հավելելով, որ մասնագիտական կողմնորոշումը, թեև կարևոր է, սակայն միայն դրանով առաջնորդվելու դեպքում մի շարք ոչ պրեստիժային մասնագիտություններ դիմորդներ չեն ունենա։

Միևնույն ժամանակ, Խաչատրյանն ասում է, որ առաջին տարին բուհ չընդունվելը խնդրահարույց կարող  է լինել միայն  բանակ զորակոչվող տղաների համար։ Եթե այդ հարցը չլինի, ավելի հասուն տարիքում բուհ ընդունվածներն ավելի լավ են սովորում, նրանց քայլերն ու որոշումներն ավելի հիմնավորված ու գիտակցված են։

ընդունելություն բուհ Սերոբ Խաչատրյան խմբագրի ընտրանի

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին