РИА Новости լրավական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խախտել է օրենքը՝ Կոնգրեսում ժողովրդին ուղղված ուղերձի շրջանակներում իր ելույթի տեքստը պատռելով: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկացի առաջնորդի խոսքերով՝ Փելոսին խախտել է օրենքը՝ փչացնելելով պաշտոնական փաստաթուղթը:
«Նա խախտել է օրենքը», - ասել է Թրամփը:
Նա նշել է, որ այդպիսով Փելոսին անհարգալից վերաբերմունք է դրսևորել Միացյալ Նահանգների նկատմամբ:
Փետրվարի 4-ին Թրամփը հանդես եկավ «Երկրի իրավիճակի վերաբերյալ» ամենամյա ուղերձով: