f

Անկախ

Սննդից գոհ են, դատերի ձգձգումից՝ դժգոհ. Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» եւ «Սևան» ՔԿՀ-ներում


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, ադարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Աբովյան» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով ծանոթանալու կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահման պայմաններին, ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի շրջանակներում մատուցվող սննդի որակին, առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման հնարավորություններին եւ այլ հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ՔԿՀ-ներում պահվող անձանց հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, սննդի որակի վերաբերյալ կարծիքներով, եղել խցերում, խոհանոցում, կացարաններում, մարզասրահում, գրադարանում, բուժմասում՝ տեղում ծանոթանալով քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին եւ կարիքներին:

Դատապարտված եւ կալանավորված անձինք գոհունակություն են հայտնել սննդի որակից, պահման պայմաններից, իսկ հիմնական դժգոհությունները վերաբերել են քրեական գործերին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակված դատական նիստերի ձգձգմանը։

Հանձնուքների ընդունման սենյակում նախարար Բադասյանի առաջարկով փորձարկվել է ցանկացած չափ ու խտություն ֆիքսող անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքը․ արգելված իրը դրվել է պայմանական թաքստոցի մեջ եւ անցկացվել սարքով, որն անմիջապես ճանաչել եւ տեղորոշել է արգելված իրը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվեցին անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքեր, ինչպես նաեւ անցումային եւ ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր)։ Ժամանակակից սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն  է տվել էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցրել են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։

Շրջայցի ավարտին նախարար Բադասյանը «Աբովյան» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկների պահման պայմանները բարելավելու եւ հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

Տեղեկացնենք նաեւ, որ 2019 թվականի երկրորդ կիսամյակից առ այսօր «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնովին փոխարինվել է ջրահեռացման  ցանցը, հիմնանորոգվել է մեկուսարանի 1-ին հարկի լոգասենյակը, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, հիմնովին վերանորոգվել եւ հարդարվել է պահպանության ապահովման բաժնի մասնաշենքը, մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մեկուսարանի 2-րդ հարկի լոգասենյակում, ընդհանուր 1233 քմ մակերեսով իրականացվել է ասֆալտապատման աշխատանքներ:

Նույն ժամանակահատվածում «Սեւան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ, տեղադրվել է նախատեսված  2 մաքրման կայաններից մեկը, մասնակի վերանորոգվել եւ ամրացվել են հիմնարկի շենք-շինությունների քամուց վնասված մոտ 300 քմ թիթեղապատ տանիքածածկույթները:

ՀՀ Արդարադատության նախարարություն Ռուստամ Բադասյան ՔԿՀ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին