f

Անկախ

Արսեն Հարությունյան.«Մենք հայ ենք և պետք է կռիվ տանք մեր հողի համար»


Ադրբեջանցի հաքերները պետական մակարդակով ռազմավարություն են մշակել և հատկապես այն օրերին, երբ իրավիճակը լարված է սահմանին, կոտրում են հայկական էջերը` տեղադրելով հակահայկական նկարներ, վիդեոներ ու գրառումներ:

Օրերս ադրբեջանցի հաքերները կոտրել էին ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանի ինստագրամյան էջը: Մանրամասներին տեղեկանալու համար Անկախը կապ հաստատեց Արսեն Հարությունյանի հետ.

-Կպատմե՞ք տեղի ունեցածի մասին:

-Ադրբեջանցի հաքերները կոտրել էին իմ ինտագրամյան էջը:  Էջի գլխավոր նկարը փոխել և դրել էին Ադրբեջանի դրոշը: Էջում առկա մյուս վիդեոներն ու նկարները չէին ջնջել, որպեսզի հանրությունը հավատար, որ ես եմ այդ հակահայկական վիդեոներն ու գրառումները տարածում: Նրանք տեղադրել  էին ադրբեջանական նյութեր` իրենց զոհված հերոսների նկարներով, տարածել վիդեոներ` կրակ բացած Արցախի վրա, գրառումներ` «Ղարաբաղը մերն է» գրությամբ:

-Չե՞ք կարծում, որ այն ամիջական կապ ունի սահմանում առկա լարված իրավիճակի հետ:

-Ես գործող մարզիկ եմ և շատ անգամներ եմ հաղթել  թուրք ու ադրբեջանցի մարզիկներին: Իմ էջին շատ ակտիվ հետևում են, մեծ թվով հետևորդներ ունեմ և ադրբեջանցի հաքերները, այդ ամենը հաշվի առնելով, ցանկանում էին այնպես անել, որ ժողովուրդը հասկանար, թե ես եմ այդ նյութերը տարածում:

-Ինչպե՞ս կարողացաք վերականգնել էջը:

-Շատերին դիմեցի, սակայն կարողացան էջս վերականգնել միայն Ռուսաստանում բնակվող մեր հայ հաքերները:

-Օրերս ֆեյսբուքյան  էջում գրառում էիք կատարել՝ ընդգծելով, որ Դուք ու Ձեր հայրը ամեն պահի պատրաստ եք մեկնել դիրքեր: Հայրենիքի հանդեպ այդքան մեծ սերը ընտանիքի՞ց է գալիս:

 

Այո, փոքր ժամանակ ինչ տեսել եմ, դա էլ սովորել եմ: Հայրս եղել է 1991 թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտատագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր մարտական վիրավորում: Երկար ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմում:
Հիմա ևս ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ ու կանգնել մեր հերոս սահմանապահ տղերքի կողքին: Մենք հայ ենք և պետք է կռիվ տանք մեր հողի համար: Մենք հաղթանակած երկրում ենք ապրում և մշտապես պետք է հաղթական ոգով շարժվենք:

Արսեն Հարությունյան ազատ ոճի ըմբշամարտ ադրբեջանցի հաքերներ խմբագրի ընտրանի հարցազրույց չեմպիոն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին