Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցեցին «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «զինագործների» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ 71-րդ րոպեին Օբամեյանգը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2-0։
Խաղն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով՝ 2-0։ Միկել Արտետայի գլխավորած թիմը դուրս եկավ եզրափակիչ: