Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխան, որն օրեր առաջ ընկել էր ներքեւ. վիճակը դեռև գնահատվում է ծայրահեղ ծանր։
Այս մասին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 16-ին «Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքեւ: Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետեւ ռեանիմոբիլով տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:
Երեխան ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ եւ այլ վնասվածքներ։