Լրացել է Վարդան Մինասյանի և «Արարատ-Արմենիայի» միջև կնքած պայմանագրի ժամկետը, և կողմերը որոշել են այն չերկարաձգել: Այս մասին տեղեկացնում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Մինասյանը գլխավորում էր թիմը 2018-ից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:
Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: