f

Անկախ

Պաշտոնատար անձինք միջոցներ չեն խնայել՝ այս գործով արդյունքի հասնելու համար. Հայկ Սարգսյանի պաշտպանը հանդես եկավ ճառով


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի,  ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավարությանը, որտեղ պաշտպանության կողմը հանդես եկավ ճառով, նշեց, որ Հայկ Սարգսյանի գործով դատաքննության ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ, եւ, որ դատարանը պետք է կայացնի արդար դատական ակտ՝ Հայկ Սարգսյանին արդարացնելով։

«Մեղադրողը հանդես գալով ճառով նշեց, թե իբր սույն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված եւ դատաքննության հետազոտված ապացույցներով հիմնավորվել է ամբաստանյալի մեղավորությունը, հետո միջնորդեց նրան մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման։ Առվնազն ենթադրվում է, որ նման երկարատեւ ազատազրկում միջնորդելուց առաջ մեղադրողը գոնե պետք է համոզվեր, որ սույն քրեական գործի քննության արդյունքում պահպանվել են օրինականության սկզբունքը, արդար դատաքննության իրավունքը, որ առկա չեն քրեադատավարական գործում այնպիսի էական խախտումներ, որոնք դատարանին թույլ չեն տալիս սույն քրեական գործով օրինական եւ արդարացի դատական ակտ կայացնել։ Ցավոք սրտի, չնայած այն բոլոր պնդումներին, որ ՀՀ-ում պետք է բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ, որ անկախ նրանից՝ ում վերաբերյալ է քրեական գործը քննվում՝ օրենքը պետք է գործի բոլորի համար, առանց որեւէ բացառության, այնուամենայնիվ, պետական որոշ մարմինների, մասնավորապես, ՀՀ ոստիկանության, Քննչական կոմիտեի եւ Դատախազության մի շարք պաշտոնաար անձինք Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործով բացահայտորեն անտեսել են գործող օրենքները, խախտել են տարրական իրավական նորմերը, փորձելով օրինական եւ անօրինական բոլոր միջոցներով հասնել իրենց առջեւ դրված խնդիրներին։ Այդ խնդիրներն են. ամեն գնով հիմքեր ստեղծել , որպեսզի  դեռեւս 2007 թվականին կառճված քրեական գործի քննությունը վերսկսվի, որպեսզի Հայկ Սարգսյանը կանալավորվի, ապա հետագայում դատապարտվի հնարավոր ամենածանր հանցագործության մեղադրանքով։ Այս պահի դրությամբ Ոստիկանությունը նախաքննական մարմինը եւ Դատախազությունն իրենց գործն արել են եւ հերթը դատարանինն է, սակայն, հուսով եմ, որ դատարանը վեր կկանգնի այս անօրինականություններից, չի հանդիսանա այդ անօրինականություններից շղթայի վերջին օղակը եւ կկայացնի բացառապես օրինական եւ արդարացի դատական ակտ»,- ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Պաշտպանի խոսքով՝  տեղի են ունեցել քրեադատավարական նորմերի խախտումներ։ Նա նշեց, որ այդ խախտումները թույլ են տրվել ոչ թե քրեական գործի դատավարական քննության ընթացքում, այլ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից, քրեական գործի նախնական քննության սկզբնական փուլից եւ շարունակվել են ամբողջ նախաքննության ընթացքում։

Երեմ Սարգսյանը շեշտեց, որ այդ խախտումների պարագայում սույն գործով միակ արդարացի դատական ակտը արդարացման դատավճիռն է։

«Սույն քրեական գործի նախաքննության ավարտից հետո, ծանոթանալով քրեական գործի նյութերին պարզեցի, որ նյութական եւ դատավարական կոպտագույն խախտումները սկսել են  նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին ակնհայտ անօրինական եւ անհիմն որոշման կայացմամբ։ 2007 թվականի ապրիլի 1-ին դեպք էր տեղի ունեցել, հարուցվել էր այս քրեական գործը ՔՕ 120-րդ հոդվածի 1-ին մասով, դեռեւս 2017 թվականի մայիսի 28-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել Արթուր Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու մասին, արդեն 2018 թվականի հունիսի 29-ին ստացվել էր Դավիթ Սիմոնյանի դիմումն այն մասին, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել ոչ թե Արթուր Ղեւոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը։ Դավիթ Սիմոնյանի այս դիմումի վրա ինչ-որ բացառիկ շտապակողականությամբ հենց նույն օրը դատախազի կողմից որոշում է կայացվել նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին։

Առանց ուսումնասիրություններ, հետազոտությունների իրականացնելու միանգամից երեւան եկած հանգամանքներով է հարուցում, զարմանալի է։ Այսպիսի դեպքերում է լինում, երբ պետական մարմինները հատուկ ինչ-որ շահագրգռվածություն ունեն, իսկ այս ամբողջ պրոցեսը ցույց տվեց, որ ոչ միայն Դատախազությունը, այլ նաեւ Ոստիկանությունը, քննչական մարմինները, առանձին պաշտոնատար անձինք նույնիսկ սեփական նյութական միջոցները չեն խնայել, որ այս գործով ինչ-որ արդյունքների հասնեն։

Նոր երեւան եկած հանգամանքների վերաբերյալ դիմումը ստանալուց հետո վարույթ հարուցելու կամ մերժելու վերաբերյալ հիմնավորված եւ օրինական որոշում կայացնելու համար դատախազն առաջին հերթին պարտավոր է պարզել՝ արդյոք այս դիմումում նշված հանգամանքները հայտնի չե՞ն եղել քրեական գործի քննության ժամանակ։  Ոչ մի բացահայտում չկա այստեղ, պետք էր քրեական գործն ուսումնասիրել։ Առանց ուսումնասիրելու դատախազը չէր կարող պարզել՝ արդյոք երեւան եկած հանգամանքների վերաբերյալ դիմումում նշված տվյալներն այդ քրեական գործով չե՞ն եղել։ Հետագայում պարզվեց, որ գործում առկա է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից գրություն 2018 թվականի,  որ այս քրեական գործը դեռեւս 2018 թվականի նոյեմբերի 1-ին ոչնչացվել է, քանի որ դրա գործավարական               նշանակությունը կորցրած է եղել։ Եթե գործը ոչնչացվել է, ապա ինչպե՞ս է դատախազը պարզել, որ Դավիթ Սիմոնյանից 2018 թվականին ստացած դիմումում նշված հանգամանքները նոր են ի հայտ եկել»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Երեմ Սարգսյանն ասաց, որ պաշտպանության կողմը սպասում էր նախաքննության ավարտին, հույս ունենալով, որ նյութերին կծանոթանան եւ կհայտնաբերեն փաստաթղթերը. «Բայց պարզվեց դրանում փաստաթղթեր առկա չեն, որովհետեւ քրեական գործ ընդհանրապես առկա չ»։

Պաշտպանը նշեց, որ ոչ նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելիս ոչ էլ ներկայումս քրեական հետապնդման մարմինները վարույթի կարճված քրեական գործը ոչնչացված լինելու պատճառով հնարավորություն չեն ունեցել եւ չունեն օբյեկտիվորեն գնահատել Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումում հայտնած տեղեկությունները նո՞ր են ի հայտ եկել, թե՞ ոչ. «Այդպիսի հնարավորություն չունեցավ նաեւ դատարանը։ Նման պայմաններում խոսք անգամ չի կարող գնալ արդար դատաքննության մասին։ Այս հիմքով՝ Եվրոպայի կոնվենցիայի խախտում թույլ չտալու համար քրեական գործը ենթակա է կարճման, իսկ Հայկ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին գործով  մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Մեղադրող դատախազի հիմնավորմամբ՝ կատարված սպանության փորձը հիմնավորված էր, իսկ ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդել էր դատարանին կիրառել վաղեմություն։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Հայկ Սարգսյան Սերժ Սարգսյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին